Ընթացիկ համար#43/2026
Համար

#47/2025

20 դեկտեմբերի, 2025 թ.

ԽմբագրականԴավանափոխության փորձԵկեղեցական թեմայով Նիկոլ Փաշինյանի երեւակայությունը գնալով նոր հորիզոններ է բացում: Օրերս ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը առաջարկեց Սուրբ եւ Անմահ պատարագից առաջ Մայր Աթոռի կամարների տակ հնչեցնել ՀՀ պետական օրհներգը եւ կախել ՀՀ պետական դրոշը: «301 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին (ՀԱՍԵ) ստեղծվել է պետության կողմից ու պետության որոշմամբ. ճիշտ կլինի, որ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը: Թե ինչ է դա նշանակում եւ ինչ հետեւանքների կարող է հանգեցնել՝ նկարագրված է ստորեւ:20 դեկտեմբերի, 2025 թ.ՎերլուծականՀայկական ուշացած ժխտողականությունը (նիհիլիզմ) (մաս I)«Նիհիլիզմ» բառն առաջացել է լատիներեն nihil՝ «ոչինչ» բառից։ Փիլիսոփայական բառարաններում նիհիլիզմը բացատրվում է որպես մերժման աշխարհայացք։ Նիհիլիզմ աշխարհայացքը հատկապես տարածված է եղել 19-րդ դարում ու 20-րդ դարասկզբին եւ հատկապես ծաղկում է ապրել Ռուսաստանում։ Նիհիլիստները կասկածի տակ էին դնում ընդունված բարոյական նորմերը, համամարդկային իդեալները, եղած պետական կարգը, կրոնը, հայրենասիրությունը եւ այլն։ Դա ժխտման, մերժման աշխարհայացք է՝ քանդել հին աշխարհը, բայց թե տեղը ինչ պետք է կառուցվի՝ իրենց խնդիրների մեջ չէր մտնում։Ստեփան Դանիելյան20 դեկտեմբերի, 2025 թ.Ազատ ամբիոնՄնալով միշտ Ուսուցիչ…Այդ նրանք են, որ թարմ են պահում իմ ուսուցչությունը՝ Արցախի Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 2021-22 թթ. ուստարվա շրջանավարտները։ Այս անգամ էլ Երեւանում այցելեցին մեզ։ Ջերմությամբ լցրին «մեր տունը»՝ մայր ու դուստր մանկավարժներիս հետ անցկացրած այն մի քանի ժամերի ընթացքում: Մոռացել էինք անգամ, որ մեր կենսուրախ ապրումները` լցված ծիծաղով ու քաղցրահունչ զրույցներով, կարող էին խանգարել հարեւանների հանգիստը։Նատաշա Պողոսյան20 դեկտեմբերի, 2025 թ.Շաբաթվա անցուդարձ13-20 դեկտեմբերի 2025թ.Դեկտեմբերի 15-ի լրահոսի տեղեկացմամբ՝ ՀՀ խորհրդարանական ընտրություններից վեցուկես ամիս առաջ Հայաստանն օգնության խնդրանքով դիմել է Եվրամիությանը, ինչի մասին Բրյուսելում հայտարարել է այդ կառույցի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ հավելելով, որ հարցը քննարկվել է ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների եւ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:20 դեկտեմբերի, 2025 թ.Գրքի մեկնությունՌոբերտ Կիյոսակի, Դոնալդ Թրամփ «Ինչու ենք ուզում, որ դուք հարուստ լինեք»«Ինչու ենք ուզում, որ դուք հարուստ լինեք» գիրքը համատեղ աշխատանք է երկու հայտնի գործարարների՝ Դոնալդ Թրամփի եւ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքի հեղինակ Ռոբերտ Կիյոսակի։ Գիրքը հիմնված է նրանց տնտեսական աշխարհայացքի, բիզնես փորձի եւ անձնական պատմությունների վրա։20 դեկտեմբերի, 2025 թ.