Ընթացիկ համար#43/2026
Համար

#9/2025

8 մարտի, 2025 թ.

ԽմբագրականԺողովրդի անունիցՕրեր առաջ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն արտասովոր մի հայտարարություն արեց, որը պատշաճ ուշադրության չարժանացավ կամ, թերեւս, մնաց փետրվարյան այդ շրջանի ավելի աղմկոտ աշխարհաքաղաքական անցքերի ժխորում: Նա ասաց. «Ես իշխանությունը ստացել եմ ժողովրդից: Եվ ես իշխանությունը կարող եմ վերադարձնել միայն ժողովրդին… Երբ ժողովուրդը կգա, դուռը կծեծի կամ չի ծեծի, կասի՝ իմ իշխանությունը տուր ինձ, իշխանությունը կտամ իրեն»: Ըստ նրա, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Թվում է՝ ամեն ինչ այնքա՜ն հեշտ ու թեթեւ է՝ մեկ կում ջուր խմելու պես: Բայց այդպես միայն թվում է:8 մարտի, 2025 թ.ՎերլուծականՊետք չէ խաբվել Եվրոպայի ստվերինՔանի որ Հայաստանում շատերը լրջորեն են վերաբերվում Եվրամիությանն ինտեգրվելուն, իմաստ ունի քննարկել որոշ դիտանկյուններ նման ինտեգրման ճանապարհին: Խնդիրն այն է, որ հայերը, ըստ բազմաթիվ հետազոտողների, սովորաբար ուշ են «արթնանում» արմատական ​​փոփոխությունների ժամանակաշրջաններում եւ ինչ-որ տարօրինակ պահվածք ունեն։Մանվել Սարգսյան8 մարտի, 2025 թ.Ազատ ամբիոնԱմո՛թ է…ՖԲ-ն հարցնում է` ի՞նչ եք մտածում… Այսօր մտածելու այնքա՜ն բան կա։ Բայց վերցնենք դրանցից թեկուզ մեկը. մեր գերիները երկար ժամանակ գտնվում են թշնամու զնդանում, ենթարկվում են կտտանքների, իսկ իշխանությունները լռում են, թեեւ սահմանադրորեն իրենց պարտքն է՝ պաշտպանել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը։Սերգեյ Աբազյան8 մարտի, 2025 թ.Շաբաթվա անցուդարձ1-8 մարտի 2025թ.Շաբաթվա ամենաքննարկված թեման Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու քրգործով Բաքվում ընթացող «դատավարություն»-զավեշտախաղն է՝ անտրոհելի իր բաղադրիչներով՝ պատանդառուների խոշտանգումներ, ստորացումներ, հոգեբանական ճնշումներ: Հիշեցնենք, որ Արցախի նախկին երեք նախագահները, պետնախարարը, ԱԺ նախագահը, ԱԳ նախարարը, եւս ռազմական երկու գեներալ՝ ընդամենը 8 առանցքային գործիչներ, 2023թ. սեպտեմբերին, տարբեր հանգամանքներում Ստեփանակերտից գերեվարվել ու ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տեղափոխվել էին Բաքու, որտեղ արդեն մեկուկես տարի ապօրինաբար պահվում են անազատության մեջ:8 մարտի, 2025 թ.Գրքի մեկնությունԱնուշ Հարությունյան «Ադրբեջան պետության առաջացումը եւ ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը»Լույս է տեսել պատմաբան–արեւելագետ, պատմական գիտությունների թեկնածու Անուշ Հարությունյանի՝ «Ադրբեջան պետության առաջացումը եւ ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գիրքը։ Մենագրությունը նվիրված է Ադրբեջան պետության առաջացման, ադրբեջանցի ժողովրդի կազմավորման հիմնախնդիրներին։8 մարտի, 2025 թ.