#9/2026
7 մարտի, 2026 թ.
ԽմբագրականՀայրենասիրության դեմքըԺամանակ առ ժամանակ մամուլում տեղեկություններ են սպրդում առ այն, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարության շրջաբերականով խնդիր է դրվում դպրոցներից հեռացնել արցախյան պատերազմներում զոհված հերոսների Փառքի անկյունները։ Ամեն անգամ հանրության բարձրացրած աղմուկից հետո գործընթացը կանգ է առնում, բայց շատ չանցած՝ վերանորոգվում: Զուգահեռաբար՝ դպրոցների տնօրեններին, առաջատար մասնագետներին հրահանգվում է Արցախի թեման, ընդհանրապես, հանել դպրոցից եւ ջանալ այդ թեմայով երեխաների հետ որեւիցե զրույց կամ հիշատակում չանել, իսկ նրանց կողմից տրվող հարցերը քաղաքավարի շրջանցել:
ՎերլուծականՕրակարգը որոշում են ազգային շահն ու ուժ կիրառելու իրավունքըՄիացյալ նահանգների ու Իսրայելի կողմից Իրանի վրա երկար սպասված հարձակումն անակնկալ չէր։ ԱՄՆ-ի վճռական նվիրվածությունը իրանական խնդրի ռազմական լուծմանը արդեն իսկ ակնհայտ էր ԱՄՆ-ի եւ Իսրայելի նախորդ ռազմական հարձակման ժամանակ։ Միակ նորությունն այն է, որ այս անգամ աշխարհը անմիջապես բախվեց բոլորովին այլ ռազմական իրավիճակի։ Անցյալ տարվա տասներկուօրյա պատերազմի համեմատ՝ Իրանի ռազմական դիմակայության ներկայիս փուլը Իսրայելին եւ ԱՄՆ-ին որակապես տարբեր է։ Ռազմական գործողությունների հենց սկզբից Իրանը պատերազմը տարածեց իր սահմաններից դուրս։
Ազատ ամբիոնԱնեծք՝ պատերազմի հրձիգներինՏարիներ առաջ էր։ Առիթ ունեցա երկու իրանցու հետ առնչվել։ Արցախյան առաջին պատերազմի ծանր տարիներին, երբ հայրենի Մարտակերտը գերության մեջ էր: Ընտանիքով բռնագաղթեցինք Ռուսաստան։ Փախստականներ էինք՝ օտարության մեջ։ Օրվա ապրուստը հոգալու համար առեւտրով էինք զբաղվում՝ Սարատով-Մոսկվա երկար ճանապարհը հաղթահարելով։
Շաբաթվա անցուդարձ28 փետրվար - 7 մարտի 2026թ.Փետրվարի 28-ից այս կողմ աշխարհի ուշադրությունը գամված է Իրանի դեմ Միացյալ նահանգների եւ Իսրայելի համատեղ ռազմական աննախադեպ հարձակման վրա, որի մեջ ներքաշված են նաեւ Մերձավոր Արեւելքի այն երկրները, որոնք ամերիկյան ռազմական հանգրվաններ ունեն հիշյալ տարածաշրջանում: Իրադարձությունները զարգանում են բուռն եւ կայծակնային արագությամբ: Գնալով մեծ արկածախնդրության, Թրամփը, ըստ երեւույթին, համոզված է եղել, որ 1-2 շաբթում կարող է «սանձել» Իրանին, ինչպես դա արեց Վենեսուելայում: Բայց նրա հաշվարկները սխալ դուրս եկան՝ Իրանը Վենեսուելա չէ:
Գրքի մեկնությունՌադկա Դենեմարկովա «Փողեր Հիտլերից»Չեխ հեղինակի սույն ստեղծագործությունը խորապես ազդեցիկ պատմություն է՝ անցյալի մեղքերի եւ արդարության որոնման մասին։ Գլխավոր հերոսուհին՝ Գիտա Լաուներովան, հրեա է, ով վերադառնում է Չեխոսլովակիա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Սակայն նրա վերադարձը խաղաղ չէ. նա վերապրել է նացիստական ճամբարը, բայց հայրենի գյուղում նրան այլեւս ոչ ոք չի ընդունում։