Ընթացիկ համար#43/2026
Կենտրոնի կյանքը

Հանդիպումներ

Հանդիպումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում, հանդիպել է ԱՄՆ պաշտոնյաների հետ

30 մարտի 2016թ., Վաշինգտոն: Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում՝ աշխարհահռչակ Ատլանտյան խորհրդի հրավերով:

Հանդիպումներ
Հանդիպումներ

Րաֆֆի Հովհաննիսյանի աշխատանքային հանդիպումը եվրոպական դեսպանների հետ

19 փետրվարի 2016թ., Երեւան: Այսօր, փետրվարի 19-ին, Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը Հանրապետության իրավիճակի մասին քննարկմամբ հյուրընկալում է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթին եւ Գերմանիայի դեսպան Բերնարդ Մաթիաս Կիեսլերին:

Հանդիպումներ

Հայրենիքը եւ Սփյուռքը միասին՝ ՌԱՀՀԿ-ին ի նպաստ

12 փետրվարի 2016թ., Լոս Անջելես: 2016թ. հունվարի 16-ին հարյուրից ավելի հյուրեր էին հավաքվել Մարտիկ եւ Ալին Օրունչակչիելների ջերմ օջախում՝ իրենց աջակցությունը ցուցաբերելու Հայաստանի առաջին անկախ վերլուծական հաստատությանը՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնին (ՌԱՀՀԿ):

Հանդիպումներ

Կարինը, Ալեքը եւ ՌԱՀՀԿ-ը «1915»-ը ներկայացրին Վանում

15 դեկտեմբերի 2015թ., Երեւան: «Վանա լճի» միջազգային կինոփառատոնի փակման գիշերը «1915» հոգեբանական թրիլլերը խլացնող ծափահարությունների արժանացավ ցուցադրությանը ներկա քուրդ եւ թուրք հանդիսատեսի կողմից եւ դեկտեմբերի 11-ին Վանի կենտրոնում տեղի ունեցած արարողության ժամանակ շահեց ժյուրիի հատուկ մրցանակը: Կարին Հովհաննիսյանի եւ Ալեք Մուհիբյանի համահեղինակությամբ ստեղծված ֆիլմը ցուցադրման նախաշեմին հայտնվել էր հակասությունների կենտրոնում, քանի որ տեղական հակահայկական խմբերը դատապարտում էին փառատոնը եւ սպառնում փառատոնի կազմակերպիչներին՝ Արեւելյան Թուրքիայի իրական դեմքը ցույց տվող նման կինոնկար…

Հանդիպումներ

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ է ԵՄ ԴԵՍՊԱՆ ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿՈՒ ՀԵՏ

4 դեկտեմբերի 2015թ., Երեւան: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը դեկտեմբերի 4-ին հանդիպեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ:

Հանդիպումներ

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների

30 նոյեմբերի 2015թ., Երեւան: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը նոյեմբերի 30-ին իր գրասենյակում ընդունեց մի խումբ դեսպանների եւ այլ դիվանագետների:

Հանդիպումներ

Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Լիբանան. Հանդիպում Արամ Ա կաթողիկոսի հետ

16 սեպտեմբերի 2015թ., Բեյրութ: Հայաստանի առաջին արտգործնախարարն ավարտեց քառօրյա իր այցը Լիբանան՝ Մեծն Տան Կիլիկիո նստավայրում առանձին ընդունելություն ունենալով Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Արամ Ա կաթողիկոսի հետ:

Հանդիպումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Ֆրանսիայի դեսպանին

10 սեպտեմբերի 2015թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ:

Հանդիպումներ

Հովհաննիսյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ դեսպան Մորելի հետ

22 հունիսի 2015թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Հանդիպումներ

ՌԱՀՀԿ-ը նշեց հիմնադրման 20-ամյա հոբելյանը

1 ապրիլի 2015թ., Երեւան: Երեկ` մարտի 31-ին, մայրաքաղաքի Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում իր հիմնադրման քսաներորդ տարեդարձը հանդիսավորապես տոնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ):

Հանդիպումներ

ՌԱՀՀԿ-ն նշում է իր 20-ամյակը

25 մարտի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) պատրաստվում է մարտի 31-ին ժամը 18:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում նշելու իր հիմնադրման քսանամյակը: Սկսած անցյալ տարվա աշնանից՝ հոբելյանի շրջանակում տեղի են ունեցել հանդիպումներ ու սեմինար-քննարկումներ, ինչպես նաեւ տպագրության է ներկայացվել եւ շուտով լույս կտեսնի երկու տասնամյակների ընթացքում ՌԱՀՀԿ-ի բազմաբեղուն գործունեության մասին պատմող պատկերազարդ գիրքը:

Հանդիպումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվեց ԵՄ դեսպաններին

27 փետրվարի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ անդամ երկրների դեսպանները, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Հանդիպումներ

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Ջովաննի Ռիչուլլիին

23 փետրվարի 2015թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն իր աշխատավայրում հանդիպեց Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

Հանդիպումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկիին

13 փետրվարի 2015թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց ու զրույց ունեցավ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտաքին եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկիի հետ:

Հանդիպումներ

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Մորթեն Էնբերգին

10 փետրվարի 2015թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մորթեն Էնբերգին եւ զրույց ունեցավ նրա հետ: