Ընթացիկ համար#43/2026
Կենտրոնի կյանքը

Շնորհանդեսներ

Շնորհանդեսներ

ՌԱՀՀԿ-ը թողարկեց 2017թ. իր եռամսյա պարբերականի անդրանիկ համարը

12 մայիսի 2017թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա աշխատության ընթացիկ տարվա առաջին համարի շնորհանդեսը, որին ներկա էին նրանում զետեղված նյութերի հեղինակները, լրագրողներ, քաղաքական վերլուծաբաններ եւ հանրային հատվածի ներկայացուցիչներ:

Շնորհանդեսներ

ՌԱՀՀԿ-ը հրապարակեց 2016 թվականն ամփոփող իր ավանդական տարեգիրքը

27 հունվարի 2017թ., Երեւան: Ընթերցողի սեղանին դրվեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) 2016 թվականի գլխավոր հաշվետու գիրքը՝ ՌԱՀՀԿ փորձագիտական խմբի եւ հրավիրյալ մասնագետների միասնական ուժերով թողարկված «Հայաստան-2016. Չսերտած դասեր» աշխատությունը, որի շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ Կենտրոնի գրասենյակում: Միջոցառմանը մասնակցում էին ժողովածուի հեղինակները, վերլուծաբաններ, քաղաքագետներ, մամուլի եւ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ:

Շնորհանդեսներ

ՌԱՀՀԿ եռամսյա պարբերականի երրորդ համարի շնորհանդեսը

21 հոկտեմբերի 2016թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա ժողովածուի այս տարվա երրորդ համարի շնորհանդեսը, որին ներկա էին նրանում զետեղված հոդվածների հեղինակները, լրագրողներ, քաղաքական վերլուծաբաններ եւ հանրային հատվածի ներկայացուցիչներ:

Շնորհանդեսներ

Ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանի քառահատոր աշխատության III-IV հատորների հայերեն թարգմանության շնորհանդեսը

24 մայիսի 2016թ., Երեւան: Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նոր շենքի նիստերի լեփլեցուն դահլիճում այսօր տեղի ունեցավ ակադեմիկոս Ռիչարդ Գ. Հովհաննիսյանի քառահատոր աշխատության III-IV հատորների՝ «Հայաստանի Հանրապետություն. Լոնդոնից Սեւր, փետրվար-օգոստոս, 1920» եւ «Հայաստանի Հանրապետություն. Սալի եւ մանգաղի միջեւ. Մասնատում եւ խորհրդայնացում» գրքերի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Այն կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտը եւ Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական…

Շնորհանդեսներ

Լույս է տեսել ՌԱՀՀԿ եռամսյա հանդես առաջին համարը

19 ապրիլի 2016թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա պարբերականի այս տարվա առաջին համարի շնորհանդեսը, որին ներկա էին ժողովածուի հեղինակները, փորձագետ-վերլուծաբաններ, լրագրողներ եւ հասարակական ակտիվիստներ:

Շնորհանդեսներ

Ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը

21 ապրիլի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) եւ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախաձեռնությամբ այսօր ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Ռիչարդ Գ. Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն. Վերսալից Լոնդոն, 1919-1920» հիմնարար աշխատության երկրորդ հատորի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Շնորհանդեսներ

Ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը՝ ապրիլի 21-ին

8 ապրիլի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) եւ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մամուլի ծառայություններից ստացված տեղեկությունների համաձայն՝ նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Ռիչարդ Գ. Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն. Վերսալից Լոնդոն, 1919-1920» հիմնարար աշխատության երկրորդ հատորի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 21-ին, ժամը 12:00-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում:

Շնորհանդեսներ

ՌԱՀՀԿ-ը հրապարակեց եռամսյա վերլուծական հանդեսի հերթական՝ երրորդ համարը

24 դեկտեմբերի 2012թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) լույս ընծայեց «Փոփոխվող աշխարհ: Հայացք Երեւանից» ընդհանուր խորագրով վերլուծական իր եռամսյա հանդեսի երրորդ համարը, որի շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ ՌԱՀՀԿ գրասենյակում: Շնորհանդեսը ներկայացնելիս` կենտրոնն իր հարկի տակ էր հյուրընկալել հանդեսի անմիջական հեղինակներին, այլ առաջատար վերլուծաբանների, քաղաքագետների ու մամուլի ներկայացուցիչների: