25.11.2024

Книжное Обозрение

Մարկուս Զուսակ «Գրքի գողը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մարկուս Զուսակ, «Գրքի գողը», վեպ, թարգմանությունը՝ Անահիտ Ղազախեցյանի, 704 էջ, «Դարակ» հրատարակչություն, 2022թ.:

Ավստրալիացի գրող Մարկուս Զուսակի վեպն է՝ գրված 2006 թվականին։ Գտնվել է «Նյու Յորք Թայմսի ամենաշատ վաճառված գրքերի ցանկ»-ում ավելի քան 230 շաբաթ։ Համանուն ֆիլմը էկրանավորվել է 2013 թվականին՝ Բրայան Պերսիվալի կողմից։ Գլխավոր դերում հանդես է եկել 13-ամյա Սոֆի Նելիսը։

Դեպքերը զարգանում են նացիստական Գերմանիայում՝ սկսված 1939-ի հունվարից։ Վեպի իրադարձությունները պատմում է Մահը։ Գլխավոր հերոսուհին 9-ամյա Լիզել Մեմինգերն է։ Նա դժվար ճակատագիր է ունենում. նրա հայր, ում անհայտ պատճառներով համարում էին կոմունիզմի հետ կապ ունեցող անձ, անհետ կորչում է, իսկ մայրը՝ չկարողանալով խնամել փոքրիկ դստերն ու որդուն, որոշում է երեխաներին հանձնել խնամակալներին։ Ճանապարհին մահանում է տղան, ում հուղարկավորում են գերեզմանատանը, որտեղ եւ Լիզելը գտնում է իր կյանքի առաջին գիրքը՝ «Հրահանգներ գերեզմանափորերին»…

Սյուժեն կառուցված է անսովոր կերպով. այն պատմվում է Մահվան կողմից, ով ըստ հեղինակի, տղամարդ է։ Մահն իրենից ներկայացնում է բավական անորոշ կերպար, երբեմն վեպում նրա ներկայությունը կարեւոր դեր է խաղում։ Մահը պատմում է իր ոչ այնքան հեշտ գործունեության մասին եւ վեպում կատարվող դեպքերի վերաբերյալ հաճախ է տալիս սեփական մեկնաբանությունները։

Ստեղծագործությունը բաժանված է 10 մասի, որից յուրաքանչյուրն ունի իր անվանումը։ Ամփոփիչ՝ տասներորդ մասը անվանված է նույնկերպ, ինչ հենց գիրքը՝ «Գրքի գողը»։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.