Monday, 25 November 2024

B Book Review

Թովմաս Առաքելյան «Ճանապարհ»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Թովմաս Առաքելյան, «Ճանապարհ», գիտահանրամատչելի, 352 էջ, «ՆյուՄեգ» հրատարակչություն, 2024թ.:

Այս գիրքը փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։ Գրքի հերոսը հենց դու ես, սիրելի ընթերցող։

Հեղինակն ուղեկցում է քեզ, բացատրում, թե ինչն ինչոց է Հայոց եկեղեցում` Խորհուրդներ, ծիսակարգ, բարեպաշտական սովորություններ, անդրադառնում է եկեղեցում վայելուչ կեցվածք ունենալու կարեւորությանը, հերքում թյուրընկալումներն ու սնահավատությունները։ Զուգահեռ հնչում են նաեւ եկեղեցական հայրերի, վարդապետների, հոգեւորականների խոսքերը, որոնք անբաժան են մեր հոգեւոր կյանքից։

Ժողովածուում ամփոփված տեղեկությունները կարեւոր են, քանի որ առօրյա կյանքում, անկասկած, առնչվելու ես քրիստոնեական այս Խորհուրդներին, ավանդություններին, սովորություններին:

Լավ կլինի, որ գիտակցես, թե դրանք որտեղից են եկել, ուր են գնում եւ ուր կարող են մեզ տանել. չէ՞ որ քրիստոնեությունն ինքնին ճանապարհ է, որը տանում է դեպի փրկություն։

Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.