Tuesday, 26 November 2024

B Book Review

Ռեյչլ Հոլիս, «Աղջիկ ջան, ուշքի արի»

User Rating: 2 / 5

Star ActiveStar ActiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ռեյչլ Հոլիս, «Աղջիկ ջան, ուշքի արի», հոգեբանական բեսթսելլեր, անգլերենից թարգմանությունը` Լիլիթ Գրիգորյանի, 2019թ.:

Հեղինակը գրքում ներկայացնում է 20 սուտ, որոնցով ամեն օր թունավորում են կանանց կյանքը: Յուրաքանչյուրի մասին խոսելիս հեղինակը մեջբերել է իր կյանքի ողբերգական, զվարճալի, անհարմար եւ հուզիչ պատմությունները։

«Նյու Յորք Թայմսի»` բեսթսելլեր ճանաչված գիրքը թարգմանվել է ավելի քան 30 լեզվով եւ վաճառքի ռեկորդներ սահմանել, 40 շաբաթ եղել է ԱՄՆ ամենաշատ վաճառված գրքերի եռյակում: Գրքի հաջողության գաղտնիքը հեղինակի անկեղծ զրույցն է, հումորի զգացումն ու յուրաքանչյուր պատմության ոգեւորիչ ուժը։

«Վաշինգտոն Փոստ» օրաթերթը նկարագրում է գիրքը որպես «հուշերի, մոտիվացնող խորհուրդների, Աստվածաշնչյան մեջբերումների խառնուրդ եւ, ընդհանուր առմամբ, աղջկական խոսակցություն»։ Նրա հիմնական ուղերձը իգական սեռի ինքնավստահությունն է, անընդհատ ինքնակատարելագործմամբ զբաղվելը՝ որպես ցանկացած խնդրի լուծում: «Շրջապատիր քո կյանքը Հիսուսով եւ վստահիր միայն նրան»,- այս հորդորն է փոխանցում գիրքը իր ընթերցողին:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.