Հրաչյա Արզումանյան, «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը», գիտական, 400 էջ, «Կողբ» հիմնադրամ, 2023թ.:
Գիրքը նվիրված է 21-րդ դարում ձեւավորված աշխարհաքաղաքական միջավայրում պաշտպանության ու անվտանգության հարցերին, երբ պատասխանատու պետական հաստատություններն ի վիճակի չեն ինքնուրույն հաղթահարելու անվտանգային մարտահրավերները։ Հեղինակը նախ համակողմանի վերլուծում է մի շարք երկրների պաշտպանական եւ անվտանգային համակարգերը, որոնք հաջողված են համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգում, այնուհետեւ հիմնավորում համապարփակ պաշտպանության ու անվտանգության համակարգի մշակման եւ Հայաստանում դրա ներդրման անհրաժեշտությունը։
Արդի հակամարտությունները, որոնք ծավալվում են պատերազմի ինչպես կանոնավոր, այնպես էլ նոր տիրույթներում, պահանջում են ժամանակակից անվտանգության նկատմամբ կիրառել համապարփակ մոտեցում եւ զարգացնել համընդգրկուն պաշտպանության ու անվտանգության համակարգ։ Սույն աշխատանքում քննվում են տեսական հարցեր եւ մի շարք երկրների փորձի թեմատիկ քննությամբ երեւան են բերվում համապարփակ մոտեցման կայացման, զարգացման պատմությունն ու արդի վիճակը։
Առանձնակի ուշադրություն է հատկացվում համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի, Հայաստանի պահեստազորի համակարգի ու պահեստի ուժերի մի շարք հայեցակետերի մշակմանը, որոնց ծավալումը խոր փոփոխություններ կպահանջի պետական հաստատություններում եւ հանրության մեջ։ Միաժամանակ քննարկվում են համապարփակ մոտեցման շրջանակում հիբրիդային պատերազմի մեթոդների կիրառումը, ինչպեսեւ ռուս–ուկրաինական պատերազմի արդյունքներով պատերազմելու առկա կերպերում տեղի ունեցող փոփոխությունները: