Ոչ մի կասկած չկա, որ Արցախի զոհաբերերության մեղքի մեջ թաթախված են մեծ տերությունները։ Օրենքի տառին համապատասխան անկախություն ստացած եւ երեսուն տարի ազատության մեջ ապրած ժողովրդին պահանջեցին հանձնել դահիճի ողորմածությանը։ Բորենին ստացավ իր զոհին, եւ աշխարհը կարճատեւ խաղաղվեց։ Բայց մեղքի էլ ավելի մեծ կրողներին պետք է փնտրել ոչ թե դրսում, այլ՝ ներսում։ Երբ սթափ հայացքով նայում ես երեսնամյա ժամանակի խորքերը, պարզ երեւում է , որ Ղարաբաղի ողբերգության ստրատեգները երկուսն են՝ լեւոնը եւ նիկոլը։ Պատերազմում հաղթելուց հետո լեւոնը, եթե պահանջեր Արցախի անկախությունը, ալիեւը պատրաստ էր տալու։ Քիչ է՝ չպահանջեց, այլ նույնիսկ ինքն էլ չճանաչեց Արցախի անկախությունը։ Կնքեց ոչ թե հաշտության պայմանագիր, այլ զինադադար՝ առանց նախապայմանների, ինչը ձեռք էր տալիս միայն Ադրբեջանին։ Այսինքն՝ գնա զինիր բանակդ եւ նորից սկսիր պատերազմը։ Մեկը չկա ասի՝ այ երկոտանի, բա ինչո՞ւ էր ծագել պատերազմը, եթե նախապայման չկար:
Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ Լեւոնն այդպես արեց, միայն նրա համար, որ արդեն այդ անտիհայը հայ ժողովրդի թիկունքում պաշտոնական բոլոր ատյաններում՝ ՄԱԿ-ից մինչեւ Եվրոպա, բոլորին հավաստել էր, որ Ղարաբաղը վերադարձվելու է Ադրբեջանին։ Ահա թե որտեղից էին բխում ՄԱԿ-ի եւ եվրոպական երկրների ոչ հայանպաստ որոշումներն ու պահվածքը։ Օրինա՞կ… Խնդրեմ՝ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ ժամանակ Ֆրանսիայում հանդիպեց նախագահ Ժակ Շիրակին։
-Դե, Ղարաբաղը կտաք Ադրբեջանին, խաղաղություն կհաստատվի, կոնֆլիկտը կվերանա, խաղաղ կապրեք,- ասաց Շիրակը։
-Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում,- պատասխանեց Քոչարյանը։
-Ինչպե՞ս… Ինչպե՞ս,- Շիրակին թվաց, թե սխալ լսեց պատասխանը։ Նա թարգմանչին երեք անգամ ստիպեց թարգմանել Քոչարյանի պատասխանը եւ, համոզվելով, որ ճիշտ է լսել, ցնծագին ուրախությամբ շնորհավորեց մեր վարչապետին՝ մաղթելով հաջողություններ։
Լեւոնը գազազել էր Քոչարյանի դեմ եւ ուզում էր ազատել աշխատանքից։ Բայց բոլոր ուժային կառույցները՝ Վազգենի գլխավորությամբ, սատարեցին վարչապետին, իսկ Լեւոնն ու Վանոն մնացին երկուսով։ Լեւոնը Վանոյին կալանքից փրկելու պայմանով տվեց հրաժարական։ Մինչ այդ, Լեւոնի նենգությամբ բանակցողի կարգավիճակից Արցախը դուրս էր մնացել։ Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք հաջող փորձեր արվեցին Լեւոնի կենճին խոր փոսից հանելու համար։ Ռեալ հնարավորություն էր ստեղծվել լուծելու Արցախի կարգավիճակի հարցը։
Թշնամական ուժերի աջակցությամբ մոտ երեք տարի առաջ իշխանությունը զավթեց ոմն նիկոլ փաշինյան։ Պաշտոնավարության երկրորդ շաբաթում նա հայտարարեց, որ Սերժին գահընկեց անելն ավելի կարեւոր էր, քան Արցախյան հերոսամարտերն ու նվաճումները։ Լսելով այդ արտահայտությունը՝ ես հասկացա, որ սա եկել է Արցախն Ադրբեջանին հանձնելու համար։ Ֆեյսբուքում սուր քննադատության ենթարկեցի այդ դավաճանական գաղափարի ջատագովներին՝ Սասուն Միքայելյանին եւ Ռուբեն Ռուբինյանին, որպեսզի վարակը չտարածվի եւ չստանա համընդհանուր բնույթ։
Կյանքը ցույց տվեց, որ նիկոլը հենց էդ նպատակով էլ եկել էր: Եկել էր քանդելու եւ պառակտելու Հայաստան փոքրիկ աշխարհը։ Իսկ Արցա՞խը… Արհամարհելով հայ ժողովրդին՝ աշխարհի աչքի առաջ նիկոլը Արցախը տնօրինեց որպես սեփական անշարժ գույք եւ շարունակում է նույն բնազդով ու ախորժակով վերաբերվել նաեւ Հայաստանին, հատկապես՝ Զանգեզուրի երկրամասին։ Նիկոլն ուզում է Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդը, որը հայկական պետականության վերացման անվրեպ ուղին է։
Պատրիկ ԱՐՏԵՄԻ
Գրող-հրապարակախոս