Մեր ընթերցողներին
Եվս 5 օր, եւ մենք հետեւում կթողնենք ողբերգական դիպվածներով, կորուստներով, ներքին խժդժություններով ու ճնշող տրամադրությամբ հագեցած 2020 թվականը եւ կթեւակոխենք Նոր տարին՝ քրիստոնեական մեր հավատով, հույսով, լավն ու բարին արարելու վճռականությամբ:
Այս թողարկումը ավարտվող տարվա մեր վերջին հանդիպումն է: Պատիվ ունենք շնորհավորել Ձեզ եւ Ձեր ընտանիքներին Նոր տարվա՝ 2021-ի կապակցությամբ, մաղթելով անձնական ու համազգային երջանկություն, հանրային համերաշխություն, լավատեսություն եւ ամենայն բարիք: Խաղաղություն աշխարհին, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը եւ Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած մեր Սուրբ նահատակների լուսեղեն հոգիներին: Փա՛ռք նրանց անմար հիշատակին: Թող Նոր տարին լինի նոր մտածումների, նոր հնարավորությունների ու նոր կենսագործումների հուսաբեր հանգրվան:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Կհանդիպենք 2021-ի հունվարին: