Կիրակի, Մայիսի 19, 2024

Ազատ ամբիոն

Ինչ է որոշվում այսօր Տավուշում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հակասություններ առաջացրեց հայ հասարակության մեջ: Սակայն վարչապետի այն հայտարարության իմաստը, թե անհրաժեշտ է որոշ տարածքներ հանձնել Ադրբեջանին՝ չպահանջելով, որ Ադրբեջանը եւս նույն կարգավիճակով տարածքներ հանձնի Հայաստանին, կարծես թե, շատերի կողմից ամբողջությամբ մնաց չհասկացված:

Փաշինյանը փաստարկում է իր որոշումը՝ ասելով, որ հակառակ դեպքում լայնածավալ պատերազմ է լինելու: Սա հուշում է, որ այն, ինչ օրակարգում է, ոչ թե տեղական, այլ սկզբունքորեն կարեւոր ռազմավարական խնդիր է Ադրբեջանի համար։ Այս խնդրի լուծումը սպառնում է փոխել Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների ողջ էությունը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այժմ պետք է ամբողջ աշխարհին ցույց տա, որ Հայաստանը պարտավոր է իր խնդրանքով տարածքներ փոխանցել իրեն, միեւնույն ժամանակ Ադրբեջանը ոչ մի միլիմետր Հայաստանին չի փոխանցի։ Սրա մեջ կա ռազմավարական իմաստ։

Հայաստանն ամբողջ աշխարհի առջեւ պետք է ցույց տա, որ համաձայն է ուժի սպառնալիքի տակ կատարել Ադրբեջանի քմահաճույքները եւ շարունակելու է դա անել։ Հակառակ դեպքում, եթե Ադրբեջանը թեկուզ կես մետր հող փոխանցի Հայաստանին, նրա ողջ ռազմավարությունը կփլուզվի՝ կստացվի, որ նա ճանաչում է Հայաստանը՝ որպես իրավահավասար պետություն, եւ այս պետության օրինական սահմանները։ Ահա թե ինչ են որոշում այսօր Տավուշում:

Հայաստանում դեռ լուրջ չեն ընդունում Ալիեւի այն խոսքերը, թե հայերը պետականության իրավունք չունեն, քանի որ նրանք ցանկանում են դա անել ադրբեջանական հողում։ Եվ նա այսօրվա Հայաստանը սահմանում է որպես ահաբեկչական միավոր, ոչ թե պետություն, եւ Ադրբեջանը վճռական է այն արմատախիլ անելու հարցում։ Պատահական չէ, որ օրեր առաջ՝ ապրիլի 2-ին, Արցախի խորհրդարանի քանդված շենքի տեղում խարույկ էր, Ալիեւն ամբողջ աշխարհին հայտարարեց, որ դրանով վերջ է տալիս «սատանայի որջին»։

Նման խորհրդանշական ժեստին պետք է ավելի լայն նայել։ Շուտով Հայաստանում բոլորը կհասկանան, որ հայոց պետականության խնդիրը ոչ թե տարածքների, այլ իրավունքի խնդիր է, որին պետք է հասնել:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: