Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Անտեսված մտքեր եւ անպատասխան հարցականներ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 
  • Հայ ծնվելը ճակատագրի կամոք է, բայց հայորեն ապրել՝ նշանակում է իրեն գիտակցել իբրեւ հայության մասնիկ:

  • Մեր թերություններն ու վրիպումները ոսոխի ուժն են: Օրվա գերխնդիրը նրան այդ ուժից զրկելն է: Ճանապարհն անցնում է ինքնակատարելագործման այն քուրայով, որ մեր բարձրագոչ ճառերում անվանում ենք ազգային գաղափարախոսություն ու կրկին մոռացության մատնում: Ե՞րբ կգա նույն քուրայում հայոց միտքը դարբնող իմաստուն տիտանը:

  • Հայը մարդկային արարչագործության այն տեսակն է, որն իրեն սիրելով՝ այլոց չի ատում, սակայն երբեք թույլ չի տա, որ վայրագ անապատականները՝ քաղաքակրթության այդ կործանիչները, իր Եդեմ-Հայրենիքը մշտատեւ հայաթափ պահեն: Թուրքին ատելը թերություն չէ՝ Հայկական բարձրավանդակում բնական հավասարակշռությունը վերականգնելու աստվածառաք պատգամ է:

  • Լինել հայրենազուրկ, հալածական ու անպաշտպան եւ այդ պատճառով դառնալ թեւաթափ՝ հայը չէ: Ազգային ոգին նրա հետ է արարման պահից, որ խոնջանքից երբեմն նիրհում է, բայց վերապոռթկում է նոր ուժով լիցքավորված: Ազգային ոգին այն օդն է, որը շնչում ենք, որով ապրում ենք ու պարտադիր չէ այդ մասին ամեն ակնթարթ, ի լուր կամեցող-չկամեցողի, բղավել:

  • Ազգերի պատմությունը ոլորանների շարան է՝ մեկին վեր է տանում, մյուսին գետնին զարկում: Հայի պատմությունը հայ ոգու ճամփորդությունն է՝ պարտվելիս անգամ Արաքսի պես մշտահոս է, Արարատի պես բարձրագահ: Ինքը մնայուն, թշնամին՝ անցվորական. որոշում, որ ընդունվել է Ամենաբարձրում:

  • Մենք ամեն ինչի նորն ենք սիրում, մեր հակառակորդը՝ հատկապես դիմակների նորը: Այսքան նորասեր լինելով՝ երբեմն դիմակների փոփոխությունը չենք զանազանում: Նրանք գալիս են մերթ որպես բարեգործ, մերթ որպես բժշկող, մերթ որպես մարդասիրության մունետիկ ու անպայման՝ ժողովրդավարության ջատագով: «Սատանի մայլում մեյմունություն են անում»` հույսը դնելով վասակների նոր սերնդի վրա: Կարծես դրդում են, որ ԱՍԱԼԱ-ն դուրս նայելուց հետո մի քիչ էլ ներս նայի:

  • Ոմանք հայի այլատյացության բացակայությունը բացատրում են նրա միամտությամբ ու փորձում են դրանից նենգ օգուտներ քաղել: Ազգային դիցարանում չարի աստվածություն չունենալը եւ գենետիկորեն բարի լինելը իրականում մարդկային կատարելության նշաններ են, որոնք նրան դարձնում են ոչ թե սոսկ մարդ, այլ՝ Աստվածամարդ:

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում հնարավոր է հայտնաբերել ոչ միայն տիեզերքի խորքերում ծվարած մոլորակներն ու ատոմի թրթիռները, այլեւ ներքին թշնամուն, որ հայի մշտնջենական դժբախտության պատճառն է: Թե ինչու չի արվում՝ մնում է ենթադրել: Երկու իրադարձություն հիշենք՝ Տիգրանակերտի դարպասները հռոմեական հորդաների առջեւ բացեցին վարձկանները, իսկ Հայաստանի մյուս պարտությունները միշտ արձանագրվել են այն ժամանակ, երբ ներսում ներիշխանական միաբանություն չի եղել: Երիցս իրավացի է Նժդեհը՝ մեզ երբեք առյուծը չի հաղթել, աղվեսն է հաղթել: Նորօրյա աղվեսներն առանձնապես չեն էլ թաքնվում, բայց ինչո՞ւ չեն չեզոքացվում: Ո՛վ հայկական ներողամտություն…

  • Հայի բազուկն ու ռազմուղեղը բազում հրաշքներ են գործել, այսօր այդ առաքելությունը կարող են շարունակել հայի գիտաուղեղն ու միմյանց քաջալերելու (գոնե չխանգարելու) հեռատեսությունը:

  • Մեր թշնամին՝ բանական մարդու տարատեսակ չլինելով, մանրէի տաղանդ ունի, հարմարվում է ցանկացած պայմանի ու ժամանակի: Այսօր նա մանրէաբար փորձում է քայքայել հայոց ոգին, պետական կարգը, կրթական ոլորտը, պետական կրոնը, ամենացավալին՝ հայ ընտանիքը: Կարծես Հայոց հողում քուն են մտել ամենատես աչքերը, ամենագետ անհատները, ամենախույզ կառույցները, ամենագործ բազուկները: Որովհետեւ խոսքի ազատության պետությո՞ւն ենք կերտում… Արդեն տագնապի զանգը չէ, որ պետք է հնչի, այն վաղուց ղողանջում է: Հարկավոր է համազգային արթնության ժամը մոտեցնել:

 

Հրաչուհի Փալանդուզյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: