Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Դանիել Փանյան

Հրապարակումներ · 9

Վերլուծական

Նախընտրական մտորումներ. ՀՀ-ում առողջ մտքի սով է

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է, ինչը հետեւանք է գործող իշխանության կողմից հետզհետե սաստկացող հալածանքների, ձերբակալությունների ու քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կամայական այլ գործողությունների: 2026-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ-ական խմբակը ոչ միայն ատելության, վախի ու խուճապի մթնոլորտ է գեներացնում երկրում, այլեւ շինծու քրեական գործերի հիմքով Քրեակատարողական հիմնարկները լցնում է իր հավանական հակառակորդներով ու նրանց աջակիցներով, որոնցից շատ է վախենում:

· Գեւորգ Բրուտենց, Դանիել Փանյան

Վերլուծական

Թուրքական ինքնության հարցի շուրջ

ՀՀ իշխող համակարգի վարած արտաքին քաղաքականության նպատակը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հնարավորինս մերձենալն է: Շատերն այն կարծիքին են, որ դա վաղուցվա խնդիր է եւ ուղղված է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխմանը՝ դեպի Արեւմուտք: Իսկ Արեւմուտք գնալու համար ճանապարհը, բնականաբար, Թուրքիան է, որի հետ հարաբերությունները նախ պետք է կարգավորել: Առաջին պլանում, ինչպես ենթադրվում է, ամենազգայուն հարցերն են՝ 1915թ. Հայոց ցեղասպանության թեման եւ այն խորհրդանիշները, որոնց վրա պատկերված է Արարատ լեռը: Թուրքիան հորդորում է ազգային խորհրդանիշներից հեռացնել Արարատի պատկերը եւ փակել Ցեղասպանության…

· Գեւորգ Բրուտենց, Դանիել Փանյան

Վերլուծական

Կրոնը եւ աշխարհաքաղաքականությունը

Հայաստանի գործող վարչախումբը փորձում է ոչնչացնել Հայ Առաքելական եկեղեցին: Ինչի՞ համար: Ակնհայտորեն կան ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ արտաքին քաղաքական շարժառիթներ: Ներքաղաքականը պարզ է՝ իշխանությունն ուզում է վերարտադրվել գալիք ընտրությունների ժամանակ: Եվ ձեռագիրը նույնն է՝ ինչ 2018-ին, երբ հայտարարում էին, թե երկրում անօրինականություն է տիրում, ընտրությունները կեղծվում են, կոռուպցիա է, եւ իրենք գալիս են վերականգնելու արդարությունը: Հիմա նորից պետք է հանրությունը բաժանեն մասերի եւ, համապատասխանաբար, գեներացնեն նոր գաղափարներ: Իսկ նոր գաղափարները, իրենց կարծիքով, փոխարկվելու են նոր քվեների: Համենայն…

· Գեւորգ Բրուտենց, Դանիել Փանյան

Վերլուծական

Նիկոլականությունը եւ Դոնաթոսականությունը

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ եկեղեցական ժողովների, համարվում է հերձվածք (հերձվածող): Սոցցանցերում եկեղեցականներին վարկաբեկող տեսանյութեր են տարածվում, ինչից հարց է առաջանում, թե ինչպես մենք պետք է վերաբերվենք այդ երեւույթին: Շարքային քաղաքացին, ով չի տիրապետում իրավական ու եկեղեցաբանական տեսություններին, ինչպե՞ս պետք է գնահատի այս ամենը:

· Դանիել Փանյան

Վերլուծական

Դարձյալ թափարգել-պետությունների մասին

Մեր հիմնական խնդիրն այն է, որ չունեինք եւ հիմա էլ չունենք հստակ պատկերացում, թե ինչ է իրենից ներկայացնում քաղաքական քարտեզը: Հասարակության գերակշիռ մեծամասնությանը թվում է, թե երկրները պատահական կերպով են առաջանում ու վերանում: Այնինչ եթե քարտեզին ուշադիր նայենք՝ կտեսնենք, որ շատ երկրների սահմանների մի մասը քանոնով է գծված, եւ շատ երկրներ, անգամ՝ խոշորները, ինչ-որ գործառույթ են իրականացնում: Խոսքը սահմանների քաղաքական փիլիսոփայության մասին է:

· Դանիել Փանյան

Վերլուծական

Իշխանության ընտրվելու ռեսուրսը սպառվել է

2026 թվականի ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի համար: Տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը նոր կառավարություն ձեւավորելու որեւէ շանս չպետք է ունենա՝ հաշվի առնելով այն սարսափելի պարտություններն ու կորուստները, որոնք մենք ունեցել ենք իր կառավարման տարիներին:

· Դանիել Փանյան

Վերլուծական

Հանրային օրակարգի ձեւավորման հրամայականը

Քաղաքական կուսակցությունների ազդեցությունը Հայաստանում հասել է մինչեւ զրոյի աստիճան: 2018-ի գարնանը տեղի ունեցած իրադարձություներին այդպես էլ հանրային միտքը չկարողացավ գնահատական տալ՝ դա հեղափոխությո՞ւն էր, թե՞ դավադրություն: Արդյոք ինքնաբո՞ւխ էր այն, թե՞ թատերականացված ներկայացման պես մի բան: Գնահատանքի բացակայության պատճառով հանրությունը դժվարանում է նաեւ արժեւորել ու իմաստավորել դրա հետեւանք հանդիսացող ողբերգական դեպքերը, գտնել կատարվածի մեղավորներին:

· Դանիել Փանյան

Վերլուծական

Թե ինչպես Հայաստանում ոչնչացվեց «Պատվի» կոդեքսը

Ամենավատ բանը, որ տեղի է ունեցել 2018 թվականից հետո, «Պատվի» կոդեքսի պարզագույն սկզբունքների վերացումն է: Եթե չկա այդ Կոդեքսը, օրենքները վերածվում են զուտ բանաձեւերի՝ իրական կյանքի հետ քիչ առնչություն ունեցող: Ցանկացած կայուն հասարակություն կամ մարդկանց խմբեր, որոնք հավակնում են դառնալ հասարակություն, չեն կարող գոյատեւել կամ անգամ ձեւավորվել որպես այդպիսին, եթե չունեն «Պատվի» կոդեքս:

· Դանիել Փանյան

Ազատ ամբիոն

Կառավարության կուտակած անլուծելի խնդիրների շարքից

Համաշխարհային պրակտիկան համոզում է, որ ցանկացած կառավարություն ունի վսեմ մի առաքելություն` դիմագրավել մարտահրավերներին ու առաջացած խնդիրներին եւ գտնել դրանց լուծումները։ Որքանով կարողանում է դա անել` այնքանով հաջողակ է այդ կառավարությունը: Իսկ երբ դրանք իր համար դառնում են անլուծելի, առաջանում է կառավարման ճգնաժամ` համապատասխան հետեւանքներով։ Առավելապես` շատ ծանր:

· Դանիել Փանյան