Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Մանվել Սարգսյան

Հրապարակումներ · 178

Վերլուծական

Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները հալածում Հայ առաքելական եկեղեցուն

Հայ հասարակության կամքը ճնշելու եռամյա շրջանից հետո սպասվող բողոքի ալիքի կտրուկ աճը պետք է ստեղծեր գաղափարական անորոշության մթնոլորտ։ Քաղաքական գաղափարների վակուումը, որը պահպանվել է երկրում 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո, եւ, համապատասխանաբար, ներկայիս իշխանությունների ու քաղաքական ուժերի նկատմամբ համատարած անվստահությունը չէին կարող չառաջացնել քաղաքական փոխակերպումներ՝ հանրային աճող ընդվզման առաջնորդի դերում հոգեւորականի հայտնության տեսքով։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանին նոր օրակարգ է հարկավոր

ԵԱՀԿ Մինսկի խմբից ազատվելու՝ Ադրբեջանի ցանկության պատճառների ու նրա ողջ քաղաքական-իրավական ժառանգության մասին իմ նախորդ հոդվածում փորձեցի ներկայացնել Ադրբեջանի ցանկությունը՝ ոչ միայն Հայաստանին զրկել հայ ժողովրդի դեմ հանցագործությունների մեջ Ադրբեջանին մեղադրելու հնարավորությունից, այլեւ ձեռք բերել քաղաքական եւ իրավական ռեսուրսների 30 տարվա զինանոցից օգտվելու մենաշնորհային իրավունք։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ինչո՞ւ է Ադրբեջանը պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը

Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից ի վեր Հայաստանի ղեկավարությունն իր քաղաքական օրակարգից ամբողջությամբ հանել է Արցախի հարցը: Ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղի խնդիր չունի։ Արցախցիների՝ իրենց տներ վերադարձի հարց նույնպես հայկական քաղաքականության մեջ չկա։ Այն հենքին, երբ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը չեն դադարում հռչակել Արցախի ժողովրդի՝ միջազգային հսկողության տակ վերադառնալու իրավունքը, Երեւանի նման դիրքորոշումն այնքան էլ հասկանալի չէ։ Այս դիրքորոշումը, հավանաբար, թելադրված է Ադրբեջանի վերջնագրով, որը սպառնում է պատժել ՀՀ-ին՝ սոսկ ԼՂ հասկացությունը…

· Մանվել Սարգսյան

Ազատ ամբիոն

Հայաստանին դեմ են տվել պատի՞ն…

Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ քննարկումները սկսում են գնալով ավելի ռացիոնալ բնույթ ստանալ։ Սա հուսադրող է. խոսակցությունները դուրս են քաղքենիներին բնորոշ հասկացություններից՝ հողատու, դավաճան, թուրք եւ այլն։ Փորձեր են արվում հասկանալու իշխանությունների քաղաքական պրակտիկայի խորքային էությունը, որը երբեմն անվանում են «Ադրբեջանին խաղաղության պարտադրել»։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ «կրքերը» շարունակվում են

Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածի սահմանազատման դեմ սկսված բողոքի ակցիաները լայն թափ ստացան: Դեռեւս պարզ չէ, թե ուր կտանեն նման ալիքի հետեւանքով առաջացած քաղաքական գործընթացները։ Մեզ մնում է միայն ընդգծել, որ խոսքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջների եւ ընդդիմության հերթական ակտիվացման մասին է։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Իշխանությունն անկյո՞ւն է մղվում

Տավուշյան գյուղերում իրենց թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ միասին բողոքի գործողություններ իրականացնող ցուցարարները որոշեցին երթով շարժվել դեպի Երեւան։ Հասկանալի է, որ նրանք ցանկանում են մայրաքաղաքի բնակիչների ուշադրությունը հրավիրել Տավուշում իշխանությունների եւ սահմանազատման գործընթացի (եթե դա կարելի է սահմանազատում անվանել) դեմ բողոքող գյուղացիների միջեւ ծագած վեճի ու տարաձայնությունների վրա։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ինքնորոշումը՝ որպես մարդկային գոյության հիմնարար սկզբունք

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Այս խոշորածավալ ողբերգությունը տեղի ունեցավ Առաջին աշխարհամարտի տարիներին, եւ պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդը աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից»:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Շահերի եւ ուժերի դասավորության ընկալումը

Ֆեյսբուքյան իմ վերջին գրառումներից մեկի տակ քննարկումը ցույց է տալիս, որ իմաստ ունի եւս մեկ անգամ անդրադառնալ շահերի եւ ուժերի դասավորությանը, որը ձեւավորվել է Հայաստանի շուրջ։ Իմ կածիքով՝ հայ հանրության ներկայիս գնահատականները չափազանց սուբյեկտիվ են եւ չեն կարող ողջամիտ պատկերացում տալ այն ամենի մասին, ինչ կատարվում է մեզ հետ եւ մեր շուրջը։ Կփորձեմ համոզիչ փաստարկներ բերել։ Սկսենք Ռուսաստանից։

· Մանվել Սարգսյան

Ազատ ամբիոն

Ինչ է որոշվում այսօր Տավուշում

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հակասություններ առաջացրեց հայ հասարակության մեջ: Սակայն վարչապետի այն հայտարարության իմաստը, թե անհրաժեշտ է որոշ տարածքներ հանձնել Ադրբեջանին՝ չպահանջելով, որ Ադրբեջանը եւս նույն կարգավիճակով տարածքներ հանձնի Հայաստանին, կարծես թե, շատերի կողմից ամբողջությամբ մնաց չհասկացված:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ինքնախաբեության հայկական քաղաքականությունը

Ոչ ոք չի կարող փրկվել, եթե չգիտի փրկության ճիշտ ճանապարհը: Իսկ եթե ներքուստ համոզված է, որ իրեն առաջարկվող ճանապարհը կեղծ է, ապա ինքն է իր դատավորը։ Ո՞ր ճանապարհով է այսօր գնում Հայաստանը։ Միգուցե սա իսկապե՞ս փրկության տանող ճանապարհն է: Ի վերջո, շատերը հենց այդպես են մեզ հավատացնում։ Արժե համառոտ նկարագրել հայկական քաղաքականության էությունը։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ճանաչված եւ չճանաչված պետություններ. աշխարհակարգի խոցերը

Երբ ԶԼՄ-ները եւ սոցցանցերը տեղեկատվություն տարածեցին ողջ աշխարհով մեկ, թե տնային հագուստով ու կոշիկներով, թեթեւակի զինված ինչ-որ մարդիկ գրավել են իսրայելական ռազմահենակետերը, տեխնիկան եւ բնակավայրերը՝ շատերն անհանգստացան։ Այս տեղեկությունները չափից դուրս չէին համապատասխանում պետությունների հզորության եւ տարբեր կարգի ապստամբների գործողությունների մասին ավանդական պատկերացումներին: Լավ է, որ իսրայելցի որոշ նախկին զինվորականներ հանդես եկան՝ բացատրելով աշխարհին, որ առանց Իսրայելի ներսից որեւէ մեկի օգնության, ոչ ոք չէր կարող մուտք գործել նրա տարածք:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Նոր աշխարհակարգի եւ համընդհանուր փոփոխությունների սպասումներ

Ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, կարծես թե, սկսել են այլափոխվել ֆաշիզմի: Մինչ մարդիկ կհասցնեին ուշքի գալ ցնցակաթվածից՝ տեսնելով սեփական հայրենիքից արցախցիների բռնի տեղահանման աննախադեպ լկտի գործողությունը, բոլորի հայացքի դեմ վեր հառնեցին Գազայից պաղեստինցիների վտարման հերթական տեսարանները: Աշխարհը սարսռաց՝ գիտակցելով, որ ժամանակակից կյանքում ցանկացած ժողովուրդ կարող է ակնթարթորեն հայտնվել անզորության վիճակում՝ առանց այլոց կողմից պաշտպանության հույսեր փայփայելու: Միջազգային հաստատություններն ավելի ու ավելի են դրսեւորում իրենց տկարությունը, իսկ ազգային պետություններն՝ իրենց…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Որտեղի՞ց է գալիս «Արեւմտյան Ադրբեջանի» շուրջ Ալիեւի ճամարտակությունը

Եվ այսպես՝ 1828 թվականի մարտի 21-ին Ռուսական կայսրության կազմում գտնվող տարածքների վրա ձեւավորվեց Հայկական մարզը։ Ռուսական իշխանությունները խորհուրդ էին տվել հայերին բնակություն հաստատել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում, բայց առաջին հերթին՝ Հայկական մարզում։ Թուրքմենչայի պայմանագրի XV հոդվածը Պարսկաստանին պարտավորեցնում էր չմիջամտել Ռուսական կայսրության կազմում հայերի վերաբնակեցմանը։ Ռուսաստանի կառավարությունը խստորեն հորդորում էր հայերին տեղափոխվել նորաստեղծ շրջանի տարածք։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ի վերջո, ո՞վ է Ռուսաստանը՝ փրկի՞չ, թե՞ թշնամի

Գրեթե անվիճարկելի է, որ Ռուսաստանի համար հայ ժողովուրդն ու նրա խնդիրները միշտ եղել են ընդամենը օսմանցիների եւ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները կարգավորելու միջոց, եւ Հայաստանն ու հայերը երբեք ռուսական քաղաքականության թիրախ չեն եղել: Հայերը կարող են միայն տարաձայնություններ ունենալ ռուսական քաղաքականության մեթոդների շուրջ, որոնց լույսի տակ էլ ոմանք ի դեմս Ռուսաստանի՝ տեսնում են փրկչի, ոմանք՝ թշնամու։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Հայկական պետության փուլային լուծարման առաջա՞րկ…

Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, լավ է հասկանում իրավունքի նշանակությունը միջազգային քաղաքականության մեջ։ Այդ մենք ենք համարում իրավունքներից հրաժարվելու սկզբունքը սեփական անվտանգության ապահովման միջոց։ Սրա վրա չպետք է զարմանաք՝ այս ավանդույթը մնացել է «փրկության համար օտարներին ենթարկվելու» ժամանակներից։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Որքանո՞վ է արդարացված ավելորդ ոգեւորությունը

2020 թվականի նոյեմբերի 9-ին զինադադարի կնքումից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ի լուր աշխարհի, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր այլեւս գոյություն չունի, եւ բոլորը պետք է հաշտվեն Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների հետ։ Ավելի ուշ նա իր երկրի դիրքորոշման մեջ մտցրեց եւս մեկ հիմնարար թեզ. «Չնայած Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի 20 տոկոսի երեսնամյա օկուպացմանը, Ադրբեջանն առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել»։ Այս թեզը հետագայում դարձավ ՀՀ-ի եւ ԼՂ-ի նկատմամբ քաղաքականության կենտրոնական առանցքը։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ինքնորոշումը փոխում է ինքնորոշված սուբյեկտի հանդեպ աշխարհի վերաբերմունքը

Ինքնորոշման դեմ խաղ չկա։ Ինքնորոշման պրիզմայով դիտարկելով հայ ժողովրդի քաղաքական խնդիրները՝ հանդիպում ես բազմաթիվ հարցերի, որոնք ավելի մանրամասն պարզաբանում են պահանջում այս երեւույթի ճակատագրական իմաստը հասկանալու համար։ Շատերը պարզապես չեն հավատում, որ ինքնորոշումը կարող է ինչ-որ բան փոխել ժողովրդի կյանքում, եթե այն թույլ է եւ շրջապատված ագրեսիվ միջավայրով: Ի՞նչ կարող է ինքնորոշումը տալ նման պայմաններում։ Հակիրճ բանաձեւը հետեւյալն է. ինքնորոշումը փոխում է աշխարհի վերաբերմունքը ինքնորոշված սուբյեկտի նկատմամբ եւ դրանով իսկ ստեղծում ռեսուրսներ իր գոյատեւման ու զարգացման համար:

· Մանվել Սարգսյան