
Նոր իշխանական մեքենա` հին քաղաքական համակարգի «շարժիչով»
Հեղափոխությունների ժամանակ տեղի են ունենում մտքերի, տեսակետների բախումներ, ի հայտ են գալիս հեղափոխության տեսաբաններ, փիլիսոփաներ, տնտեսագետներ: Միջանձնային շփման կանոնները, վարքաձեւը, հագուստը, մշակույթը մեծ փոփոխությունների են ենթարկվում: Եթե կարճ ձեւակերպենք` փոխվում են կյանքի բոլոր բնագավառները: Իսկ հեղափոխականների շարքերում տեղի են ունենում բանավեճեր զարգացման տարբեր ուղղությունների կողմնակիցների միջեւ։ Հատկապես բնութագրական է այն, որ ժամանակի ընթացքում հեղափոխականները մոռանում են նրանց, ում դեմ միասնականորեն պայքարել են, եւ նրանց տարբեր ուղղությունների միջեւ անտագոնիզմն այնքան է…
