Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Հակոբ Չաքրյան, Հոդվածների ժողովածու

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հակոբ Չաքրյան, Հոդվածների ժողովածու, Հայոց ցեղասպանությունը. Ցեղասպանության թուրքական ժխտողականությունը, կեղծարարությունն ու հայատյացության դրսեւորումները: Պրակ Ա եւ Պրակ Բ: Երեւան, Ասողիկ, 2017:

Երկհատորյակն ընդգրկում է թուրքագետ Հ.Չաքրյանի 2001-2013թթ. «Ազգ» օրաթերթում հրապարակված հոդվածները, որոոնք առնչվում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Ցեղասպանությանը Քեմալ Աթաթուրքի մոտեցման, թուրքական ժխտողականության, կեղծարարության եւ հայատյացության խնդիրներին: Ժողովածուի մեջ տեղ են գտել Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող մտավորականների, ցեղասպանության հարցին յուրովի դիրքորոշում ցուցաբերող թուրք իսլամականների, ինչպես նաեւ քուրդ գործիչների ու հեղինակների խոստովանության բնույթ կրող հրապարակումների թարգմանությունները:

Միաժամանակ անդրադարձ է կատարվել ինչպես ասորիների, պոնտացի հույների ցեղասպանություններին ու Դեսիմի զանգվածային կոտորածներին, այնպես էլ հայ եւ թուրք հեղինակների աշխատություններին:

Հեղինակի դիտարկմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը հետզհետե թուլացնում է թուրքական ժխտողականության դիրքերը, սակայն Թուրքիան ժխտողականությունից հրաժարվելու որեւէ նախանշան չի ցուցաբերում: «Ըստ երեույթին, Թուրքիան այլ «հնարավորություն» էլ չունի, որովհետեւ ժխտողականությունից հրաժարվելը նրա համար կնշանակի ինքնակամ վերացնել երկրում Հայկական հարցի վրա դրված տաբուն»,- գրքի նախաբանում պարզաբանում է հեղինակը՝ նշելով, որ տաբուի վերացումը հղի է թուրքական պետության հիմքերը խարխլելու լուրջ վտանգներով:

Ժողովածուն նախատեսված է Հայոց ցեղասպանության խնդիրներով հետաքրքրվող պատմաբանների եւ ընթերցողների համար:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: