Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Նարինե Աբգարյան, «Պատմություն խզբզիկներով»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Նարինե Աբգարյան, «Պատմություն խզբզիկներով», թարգմանությունը ռուսերենից՝ Նարինե Խաչատրյանի, «Արեւիկ», 2019թ.

Ռուսագիր հայ գրողի 4-րդ գիրքն է: Հերոսը Սեմյոն Անդրեեւիչն է՝ սեփական անձի հանդեպ մեծ հարգանք ունեցող փոքր տղան: Նրա մասին գիրքը նաեւ մեծերի համար է, քանզի նրանում արծարծված են երեք սերունդների փոխհարաբերությունները՝ տվյալ ժամանակին բնորոշ իրավիճակներում, որտեղ յուրաքանչյուր սերունդ ապրում է իր խնդիրներով, հետաքրքրություններով, հույզերով ու սպասումներով:

Գրքում հնգամյա մանչուկի կյանքից 8 պատմություն է ներկայացված, որոնցում կախարդական ու զարմանահրաշ բաներ չկան, ուղղակի պատմություններ են բարի, ազնիվ մարդկանց ընտանիքից: Ամեն պատմության վերջում Սեմյոն Անդրեեւիչն իր տպավորություններն է գրանցում նկարչական ալբոմում՝ կարճլիկ նախադասությամբ կամ արտահայտությամբ: Մեծերի կյանքում չափազանց լուրջ իրադարձությունները ժպիտ են առաջացնում, որովհետեւ թեթեւ են պատմվում՝ առանց բացասական ապրումների, երեխայի հայացքով:

Նարինե Աբգարյանի գրքերը Ռուսաստանում մեծ պահանջարկ ունեն, թարգմանվել են մի շարք լեզուներով: Գրական ատաղձը հիմնականում վերցված է Հայաստանից եւ իր ծննդավայր Բերդից:

«Պատմություն խզբզիկներով» ստեղծագործության գլխավոր հերոսի նախատիպը գրողի որդին է, որի հետ հերոսը շատ ընդհանրություններ ունի: Հեղինակի խոստովանությամբ՝ գիրքը գրելիս ինքը չէր մտածում, որ այն հենց փոքր ընթերցողին է հասցեագրված: «Ես ինձ մանկական գրող չէի համարի, որովհետեւ ես «սխալ» մանկական գրող եմ, այնպիսի բաների մասին եմ գրում, որ կլասիկ մանկական գրողները չէին գրի: Պարզապես ես ջանում եմ երեխայի հետ խոսել որպես հավասարը՝ հավասարի»,- մի առիթով ասել է Աբգարյանը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: