Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Փոլ Օֆիթ, «Մահաբեր ընտրություն»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Փոլ Օֆիթ, «Մահաբեր ընտրություն», բժշկական բեսթսելլեր, թարգմանությունը` Աստղիկ Սարգսյանի, Newmag հրատարակչություն, 2019:

Ամերիկացի գիտնական, մանկաբույժ, վարակաբան Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն. ինչ սպառնալի հետեւանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» բժշկագիտական բեսթսելլերը քողազերծում է պատվաստանյութերի հետեւանքների մասին տարածված սարսափելի պատմությունները:

Սա այն գիրքն է, որի շնորհիվ հասարակությունը հասկացավ, թե իրականում ինչ են պատվաստումներն ու ինչքանով են դրանք կարեւոր մարդկային կյանքերի համար: Այն հեղաշրջեց պատվաստանյութերի մասին  բոլոր միֆերն ու 25 տարվա քրտնաջան ուսումնասիրություններից հետո հայտնագործեց ռոտավիրուսի դեմ պատվաստանյութը, որը միլիոնավոր մանուկների կյանքեր է փրկել:

Գիրքը թարգմանվել է աշխարհի 10 լեզուներով, ճանաչվել տարվա գիրք ու գլխավորել բժշկական բեսթսելլերների ցուցակը: Այս գրքով Փոլ Օֆիթը վերջակետ է դնում հակապատվաստումների մասին բոլոր պատմություններին: Սա ուղեցույց է, թե ինչպես կանխել դաժան համաճարակների վերադարձը եւ զերծ մնալ մահաբեր ընտրությունից:

Եվ այսպես, պատվաստե՞լ, թե` ոչ: Եթե սա 21-րդ դարի գլխավոր երկընտրանքն է, ապա Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն» գրքի դեպքում սխալ ընտրության հետեւանքը մեկն է` ավելի հեշտ է տրվել համացանցին, հավատալ միֆերին, կեղծ տեղեկություններին ու երեխայի կյանքը դնել հարվածի տակ:

Փոլ Օֆիթի գիրքը պարզ ուղեցույց է ամենաբարդ գիտության մասին` գրված դեդեկտիվ ժանրին բնորոշ գիտական եւ, միաժամանակ, հանրամատչելի լեզվով:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: