Ստեփան Գրիգորյան, «Հայկական թավշյա հեղափոխություն», «Էդիթ Պրինտ», 2018
Հայաստանյան վերջին օրերի իրադարձությունները՝ մեկ գրքում. շատ շուտով՝ հունիսին, այն կհայտնվի գրախանութների վաճառասեղաններին: «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը ոչ միայն հեղափոխական ընթացքի յուրատեսակ քրոնիկոն է, այլեւ վերջին տարիների կարեւորագույն քաղաքական իրադարձության ամբողջական, հավասարակշիռ վերլուծություն:
Գրքում ներկայացված են նաեւ «Հայկական թավշյա հեղափոխությանն» առնչվող միջազգային փորձագետների գնահատականները: Հետաքրքրությունը մեծ է, եւ «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ գիրքը միաժամանակ լույս կտեսնի եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն՝ ընթերցողների լայն շրջանակներին մեր պատմության կարեւորագույն էջերը պատշաճ կերպով ներկայացնելու համար: