#17/2018
11 մայիսի, 2018 թ.
ԽմբագրականՀամաժողովրդական շարժումներ. 1988-ի եւ 2018-ի տարբերությունները«Թավշյա» կոչված հայկական հեղափոխությունը կամ, միգուցե, ուղղակի իշխանափոխությունը համեմատում են 1988-ի համաժողովրդական շարժման հետ։ Երկուսն էլ ընթանում էին զանգվածային ակցիաներով, երկուսն էլ համազգային զարթոնքի մեծ ալիք էին առաջ բերել։ Նմանություններն այդքանով վերջանում են։ Երկու շարժումների էությունները տարբեր են եւ տարբեր մշակութաբանություն ու աշխարհայացքներ ունեն։
ՎերլուծականՈ՞րն է նոր քաղաքական մշակույթըՀայաստանն այս օրերին ապրում է հեղափոխությամբ։ Յուրաքանչյուր քաղաքացի օրվա ընթացքում փորձում է չկտրվել լրահոսից՝ ակնկալելով այնպիսի փոփոխություններ, որոնք ինչ-որ չափով կգոհացնեն իր սպասելիքները։ Հեղափոխության ընթացքն այլեւս հանցավոր վարչախմբի տապալման այն գործընթացը չէ, որը փողոցներում եւ հրապարակներում մի քանի շաբաթ ոտքի վրա էր պահում ժողովրդին։ Սա հասկանում են բոլորը։
Ազատ ամբիոնԱնդրիաս Ղուկասյանն առաջին «ծիծեռնակն» էԱզգային ժողովում կայացած ընտրությունների եւ «թավշյա» հեղափոխության հաղթանակի տոնակատարությունների խորապատկերին, եւս մեկ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ: Ազատ արձակվեց քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանը:
Շաբաթվա անցուդարձՄայիսի 5-12Մայիսի 8-ին իր աշխատանքները սկսեց իրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստը, որի օրակարգում կրկին դրված է Հայաստանի վարչապետի ընտրության հարցը: Պաշտոնի միակ թեկնածուն խորհրդարանի «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է: Ինչպես հայտնի է, մայիսի 1-ին` ընտրության առաջին փուլում, նրան չէր հաջողվել հավաքել բավարար թվով ձայներ: Փաշինյանին դարձյալ սատարում են Ազգային ժողովի ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան դաշինք» խմբակցությունները, իսկ խորհրդարանական մեծամասնությունը՝ ՀՀԿ…
Գրքի մեկնություն«Հայկական թավշյա հեղափոխություն»Հայաստանյան վերջին օրերի իրադարձությունները՝ մեկ գրքում. շատ շուտով՝ հունիսին, այն կհայտնվի գրախանութների վաճառասեղաններին: «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը ոչ միայն հեղափոխական ընթացքի յուրատեսակ քրոնիկոն է, այլեւ վերջին տարիների կարեւորագույն քաղաքական իրադարձության ամբողջական, հավասարակշիռ վերլուծություն:
ՀարցազրույցՌաֆայել Աֆրիկյան. Որոշ կայքեր հրապարակել են ագրեսիվ և վիրավորական նյութերԻ՞նչ ընդհանուր գնահատականներ կտաք լրատվամիջոցների գործունեությանը այս շարժման ընթացքում: Եթե համեմատական անցկացնենք նախկինում եղած շարժումների հետ, այս անգամ ինչպիսի դեր ունեցավ մամուլը հանրությանն իրազեկելու գործում: