Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Ագաթա Քրիստի, «Եվ ոչ ոք չմնաց…»

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Ագաթա Քրիստի, «Եվ ոչ ոք չմնաց…», վեպ, թարգմանությունը` Էլիզա Սարգսյանի,  «Էդիթ Պրինտ», 2019թ․

«Եվ ոչ ոք չմնաց…»-ը հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դեդեկտիվ վեպը եւ ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սեւամորթներ» վերնագրով:

Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆում՝ «Եվ ոչ ոք չմնաց…» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Տասը հոգի` միմյանց անծանոթ եւ առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ:

«Այս գիրքը գրելը շատ դժվար էր. գաղափարն ինձ պարզապես կախարդել էր: Տասը հոգի պետք է մահանային, բայց պատմությունը դրանից չդառնար անհեթեթ, իսկ մարդասպանը՝ ակնհայտ: Ես գրել եմ այս գիրքը երկարատեւ պլանավորումից հետո եւ գոհ եմ արդյունքից: Այն հստակ էր, պարզ, մոլորեցնող եւ այնուհանդերձ՝ ուներ կատարելապես խելամիտ բացատրություն. պատմությունն իսկապես պե՛տք է վերջաբան ունենար ամեն ինչ բացատրելու համար: Այն լավ ընդունվեց եւ բարձր գնահատանքի արժանացավ, սակայն այն մարդը, որն իսկապես գոհ էր գրքից, ես էի, քանի որ ցանկացած գրաքննադատից լավ գիտեի, թե որքան դժվար էր այն գրելը»,-ասել է Ագաթա Քրիստին:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: