Ուրբաթ, Մարտի 29, 2024

Գրքի մեկնություն

Էլիֆ Շաֆաք, «Պատիվ»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Էլիֆ Շաֆաք, «Պատիվ», վեպ, թուրքերենից թարգմանությունը՝ Արփի Աթաբեկյանի, 512 էջ, «Անտարես», 2020թ.:

Էլիֆ Շաֆաքի այս գիրքը՝ միահյուսելով Արեւելքի եւ Արեւմուտքի մոտիվները, պատմում է մարդկանց մասին, ովքեր դարձել են իրենց ավանդույթների եւ բարոյական ըմբռնումների պատանդը: Պատմությունն ընթանում է միանգամից մի քանի ժամանակային շերտում, որոնք աստիճանաբար տանում են մի կետի, ավելի ճիշտ՝ գրքի հիմնական իրադարձությանը՝ սպանություն հանուն ընտանիքի պատվի:

1978-ի նոյեմբերի 14-ին ամբողջ ընտանիքի կյանքը փոխվում է կործանարար մի արարքի պատճառով: Գործողություն, որն արդարացում չունի: Որը խաչ է քաշում ներկայի վրա, փոխարենը բացում է անցյալի փակ մնացած ծալքերը՝ սարսռեցնելով բոլորին… Սա պատում է ընտանիքի մի քանի սերունդների մասին՝ Թուրքիայում եւ Անգլիայում բնակվող: Հին ավանդույթների համաձայն՝ ապրող ընտանիք, որի համար պատիվն ամենակարեւորն է: Սա պատմություն է երկվորյակ քույրերի, պատմությունը մոր եւ որդու, դժբախտ սիրո, ցավի ու զղջման…

Էլիֆ Շաֆաքը «Ստամբուլի բիճը» վեպի պատճառով երկու անգամ կանգնել է դատարանի առջեւ։ Շաֆաքին մեղադրանք էր առաջադրվել 301-րդ հոդվածի համաձայն՝ թրքությունը վիրավորելու համար։ Դատավարության պատճառն այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: