Չորեքշաբթի, Փետրվարի 11, 2026

Գրքի մեկնություն

«Անդրանիկի վերջին ձին» Սուսաննա Հարությունյան

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Անդրանիկի վերջին ձին», Սուսաննա Հարությունյան, իրապատում վեպ, 292 էջ, «ՆյուՄեգ» հրատարակչություն, 2023թ.:

Հինգ տարվա դադարից հետո հեղինակը ներկայացնում է գեղարվեստական նոր գործ՝ «Անդրանիկի վերջին ձին» վեպը: Այն հայտնի «Զոդ» գործողության մասնակիցների ու նրանց թոռների ճակատագրերի մասին է՝ դրամատիկ զարգացումներով եւ գրական թարմ լուծումներով։

1919 թվականին Սոթքի շրջանի թաթարական բնակչությունն Ադրբեջանի դրդմամբ ապստամբում է Հայաստանի իշխանության դեմ եւ հայտարարում Ադրբեջանին միանալու մասին։ Միայն «Զոդ» գործողության շնորհիվ է այս կարեւորագույն շրջանը մնում ՀՀ-ի կազմում։ Գրքի թեման չափազանց արդիական է հենց այսօր:

Վեպի գլխավոր, բայց չերեւացող հերոսն Անդրանիկ զորավարի վերջին նժույգն է, որ վեպում է ու հերոսների հիշողության մեջ եւ ուղեկցում է նրանց պատմության ամբողջ ընթացքում:

Վեպի գործողությունները ձգվում են գրեթե մեկ դար՝ 1918-ից մինչեւ 2020 թվական։ Առաջին մասի դեպքերը տեղի են ունենում Սեւանի ավազանում։ Ներկայացվում է հայոց պատմության ամենադրամատիկ էջերից մեկը՝ Զոդում Սիլիկյան եղբայրների սպանությունը եւ, որպես վրեժ, «Զոդ» օպերացիան:

Երկրորդ մասում վեպի վերջին հերոսի՝ Մովսեսի հուշերն են: Էպոպեա, որի առանցքում պապերից որդիներին ու թոռներին անցած արժեքներն ու խնդիրներն են:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: