Մայք Օմեր, «Մարդասպանի աչքերով», դետեկտիվ վեպ, 390 էջ, թարգամանությունը՝ @davinci_publishing-ի, «ԴաՎինչի» հրատ., 2024թ.:
Երիտասարդ կինը, կամրջին հենված, տխուր ու գունատ, ասես՝ վշտի մեջ անէացած, անշարժ կանգնած է, եւ որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում, որ նա մեռած է:
Չիկագոյում հայտնվել է սերիական մարդասպան, որը սպանում, այնուհետեւ զմռսում է կանանց եւ որոշակի դիրք հաղորդելով դիակներին՝ թողնում հանրային վայրերում: Ոստիկանությունը մոլագարին բռնելու համար ներգրավում է ՀԴԲ-ի քրեական հոգեբան Զոի Բենթլիին եւ գործակալ Թեյթում Գրեյին: Զոին մարդասպանի հիվանդագին մտքերը կարդալու ունակություն ունի, իսկ Գրեյը չափազանց խիզախ ու հմուտ գործակալ է: Բայց արդյո՞ք երիտասարդ հոգեբանի եւ գործակալի համագործակցությունն արդյունավետ կլինի, կհասցնե՞ն նրանք բացահայտել մոլագարին՝ նախքան քաղաքում նոր դիակի հայտնվելը:
Գրքի յուրահատկությունն այն է, որ հեղինակը հնարավորություն է տալիս այս հանցագործություններին նայել նաեւ մարդասպանի աչքերով, հասկանալ նրա հույզերն ու արարքների դրդապատճառները։