Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Ագաթա Քրիստի, «Մահ Նեղոսի վրա»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ագաթա Քրիստի, «Մահ Նեղոսի վրա», դեդեկտիվ ժանրի վեպ, 344 էջ, թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի, «Էդիթ Պրինտ», 2022թ.:

Վեպը դեդեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջեւ, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի կիզակետում:

Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Սա նորերս ամուսնացած միլիոնատեր կին էր եւ, ինչպես պարզվեց, բազմաթիվ թշնամիներ ուներ ուղեւորների մեջ, սպանվեց Աֆրիկյան մեծ գետի երկայնքով նավարկվող շքեղ շոգենավի վրա: Ցանկացած մարդ կարող էր սպանել ինքնավստահ աղջկան, ով փեսային գողացել էր իր լավագույն ընկերուհուց։ Բայց հավանական կասկածյալներից ոչ մեկը չի կատարել այս հանցագործությունը… Միայն հանճարեղ Էրքյուլ Պուարոն կարող է լուծել նման հանելուկ՝ բացահայտել մարդասպանին, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական մեթոդները:

«Դեդեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով եւ թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիր: Նա նաեւ աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից եւ Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: