Լուսի Մոդ Մոնթգոմերի, «Աննան խշշացող բարդիներում», վեպ, 352 էջ, թարգմանությունը՝ Հայկանուշ Շարուրյանի, «Էդիթ Պրինտ» հրատ., 2025թ.:
«Աննան խշշացող բարդիներում» վեպը, որը լույս է տեսել 1936 թ., մեծ մասամբ գրված է նամականու տեսքով։ Այն կանադացի վիպասանուհի Լուսի Մոդ Մոնթգոմերիի կերտած գրական ինքնատիպ հերոսուհու՝ Աննա Շիրլիի կյանքի պատմությանը նվիրված չորրորդ գիրքն է։
Այդ կարմրահեր օրիորդը մեկ անգամ եւս գերում է իրեն շրջապատող մարդկանց սրտերը՝ դրսեւորելով անօրինակ բարություն ու խորաթափանցություն։ Հայտնվելով կյանքի ավելի հասուն շրջափուլում, հանդիպելով նոր մարդկանց, բախվելով անգամ թշնամական վերաբերմունքի՝ Աննան կարողանում է գտնել շփման նոր եզրեր։
Աղջիկը շարունակում է սիրել իր միակ ընտրյալին, երազել սեփական տան մասին, բայց միաժամանակ պահպանում է հարազատ Կանաչ կտուրների հանդեպ քնքշագին զգացումները։