Հինգշաբթի, Դեկտեմբերի 13, 2018

Գրքի մեկնություն

«Հեղափոխություն», Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոն, «Հեղափոխություն», ինքնակենսագրական, թարգմանությունը` ֆրանսերենից, Անտարես, 2018թ.:

«Հեղափոխությունը» ֆրանսերեն հրատարակվել է 2016թ. նոյեմբերի 24-ին։ Նույն թվականին Ֆրանսիայում այն դարձել է բեսթսելլեր՝ վաճառվելով ավելի քան 2 մլն օրինակով։ Գիրքը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով։

Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը պատմում է իր կյանքի պատմությունը եւ այն մասին, թե ինչն է իրեն ոգեւորում։ Նա ներկայացնում է փոփոխվող աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։

Մակրոնն իր գրքում հանգամանալից անդրադառնում է ֆրանսիական կյանքի բոլոր ոլորտներին՝ ազգային անվտանգությունից մինչեւ ներգաղթյալներ, կրթության որակից մինչեւ ներքաղաքական պայքար։ Եվ խոսելով ամեն ոլորտի մասին՝ առաջարկում է հեղափոխության՝ արմատական փոփոխությունների իր բանաձեւը։

Ընթերցելով այս գիրքը՝ դուք ավելի ամբողջական գաղափար կկազմեք ժամանակակից Ֆրանսիայի խնդիրների ու դրանց հաղթահարման ուղիների մասին:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am