#1/2018
12 հունվարի, 2018 թ.
ԽմբագրականՀոգեւոր իշխանությո՞ւնՀունվարի 6-ին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Ծննդյան պատարագ, որին հաջորդեց Ջրօրհնեքի արարողությունը: Արարողության խաչքավորն էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Եկեղեցական հանդերձանքով նախարարի՝ կրոնական արարողությանը մասնակցելը մամուլում եւ սոցցանցերում բուռն քննարկման առարկա դարձավ: Ոմանց մտահոգում էր եկեղեցի-պետություն սերտաճումը, ոմանց՝ բանակի ճակատագիրը, քանի որ բանակը բոլորինն է՝ անկախ հայացքներից, եւ այն չպիտի վերածվի եկեղեցու կալվածքի: Հնչում էին կարծիքներ, թե նման քայլերով կասկածի տակ է դրվում Հայաստանի՝ աշխարհիկ երկիր լինելու սկզբունքը: Իր հերթին խաչքավոր էր նաեւ ԱԺ…
ՎերլուծականԻնքնության ճգնաժամՆոր տարվա օրերին տեղի ունեցած եւ լայն հասարակության ուշադրությունը գրաված երկու իրադարձություն արդիականացրին քաղաքականության մեջ ինքնության բացառիկության թեման: Խոսքը մեր հարեւան Իրանում տեղ գտած խռովության եւ Հայաստանի պաշտպանության նախարարի՝ որպես «խաչքավոր», Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության պատարագին մասնակցության մասին է: Այդ դեպքերն իրարանցում առաջացրին սոցցանցերում եւ, պետք է ասել, խթանեցին բավական լուրջ ու ողջամիտ հարցադրումներ: Նկատելի է, որ Հայաստանի հասարակությունը ջանում է գտնել կենսականորեն կարեւոր շատ հարցերի պատասխանները: Մասնավորապես՝ մարդկանց հետաքրքրում է նշված…
Ազատ ամբիոնՊարոնայք սպանե՛ր, հերիք է սպանելԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ հունվարի 7-ին ժամը 13:20-ի սահմաններում, հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանը: Իսկ նախորդ օրը՝ հունվարի 6-ին ժամը 02:10-ի սահմաններում, հերթական ողբերգական միջադեպն է գրանցվել. դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: Նախնական վարկածի համաձայն՝ մահը վրա է հասել շմոլ գազից թունավորվելու պատճառով:
Շաբաթվա անցուդարձՀունվարի 6-13Նոր տարին հայաստանցիների համար սկսվեց թանկացումներով: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հունվարի 1-ից 10-15 տոկոսով բարձրացան բենզինի, դիզվառելիքի եւ ավտոմեքենաների լիցքավորման գազի գները: Եթե մոտ մեկ ամիս առաջ, օրինակ, Regular տեսակի բենզինն արժեր 390 դրամ, այսօր երեւանյան բենզալցակայաններում մեկ լիտրը վաճառվում է 430 դրամով: Թանկացել է նաեւ գյուղացիների համար անհրաժեշտ դիզվառելիքը՝ 390 դրամից հասելով 440-ի: Իսկ ավտոմեքենաները գազով լիցքավորող վարորդներն այսօր մեկ խորանարդ մետր սեղմված գազի դիմաց արդեն վճարում են 210-220 դրամ, մինչդեռ անցած տարվա վերջին լիցքավորում էին 180-190 դրամով:…
Գրքի մեկնություն«Ռոդենի ձմեռը»«Ռոդենի ձմեռը» իր մեջ ներառում է պատմվածքներ ու էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերիս հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։ «Գիրքը վերերկրային գաղափարների մասին չէ: Ներկայացրել եմ մեր երկրի կյանքը, որ գոյություն ուներ 25 տարի առաջ եւ այսօրը՝ իր լավ ու վատ դրսեւորումներով: Նախկինում շատ դրական երեւույթներ կային, որոնք, ավաղ, վերացել են: Այդ կորստի ճանապարհն եմ ցույց տվել, սակայն պատճառների մասին…
ՀարցազրույցՄիքայել Զոլյան. «Առայժմ իշխանությունը բավական հաջող է օգտագործում բանակն ու եկեղեցին իր դեմքը փրկելու համար»- Պարոն Զոլյան, վերջերս ձեր հարապարակումներից մեկում խոսք եղավ հասարակության համար վստահելի կառույցների մասին, նշվեց, որ եկեղեցին եւ բանակը անհամեմատ ավելի հասարակական վստահություն ունեն: Ինչո՞վ է, ըստ ձեզ, պայմանավորված այս երկու կառույցների նկատմամբ վստահությունը: