#1/2026
10 հունվարի, 2026 թ.
ԽմբագրականՆիկոլի պարըՀամացանցում դեկտեմբերի 28-ին տարածվել էր մի տեսանյութ, որում պատկերված էր, թե ինչպես է վարչապետի աթոռը զբաղեցնող անձը թմբուկ խփում եւ «տժժում» թիմակիցների հետ: Պարզվում է՝ նախօրեին տեղի էր ունեցել ՔՊ վերնախավի տարեվերջյան ժողովը, իսկ երեկոյան Հայաստանի ոչ խերով-բարով իշխանավորները խնջույքի էին հավաքվել՝ նշելու անցնող տարվա՝ 2025 թվականի այն «ձեռքբերումները», որ միայն իրենց են հայտնի: ՔՊ-ական հպատակներին շուրջը բոլորած՝ Նիկոլ Փաշինյանն ինքնամոռաց պարում էր, եթե չասենք՝ իրեն կտրատում էր «Ուր որ գնաս՝ հետդ կգամ» ռաբիս երգի մեղեդիների ներքո:
ՎերլուծականՀայկական ուշացած ժխտողականությունը (նիհիլիզմ) (մաս III)(Սկիզբը՝ նախորդ համարում)
Ազատ ամբիոնՆոր լուսաբացի ավետիսը՝ հոգուս մեջԱմանորից առաջ իմ «ես»-ով էի գրում՝ «մենք»-ի մեջ մտածումներով խտացած։ Արցախի կորստից հետո Հայոց մայր երկրում գոնե ինչ-որ բան պիտի գտնեի ու գտա: Բազմաթիվ հիվանդություններ, որոնց մասին չեմ գրի, երբ վաղուց դրանք ինձ հավատարմորեն ուղեկցում են։
Շաբաթվա անցուդարձ3-10 հունվարի 2026թ.Նոր տարվա՝ 2026-ի նորամուտի ամանորյա ուղերձների շուրջ բանավեճերը դարձան հունվարի առաջին օրերի առանցքային թեման: Տարեմուտի յուրահատկությունն այն էր, որ Վեհափառ Հայրապետն ու Հայաստանի Հանրապետության ղեկավարը հանդես եկան տարբեր հեռուստաալիքներով, ընդ որում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 20-րդի խոսքն ընկալվեց մեծապես դրական լույսի տակ, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանինը՝ մեծապես բացասական: Մոտավորապես պահպանվեց եկեղեցի-իշխանություն երկու ներհակ ինստիտուտների նկատմամբ հանրության մեջ առկա ընկալումների հարաբերակցությունը` հօգուտ եկեղեցու:
Գրքի մեկնությունՋիմ Քոլինզ «Լավից դեպի լավագույնը»«Լավից դեպի լավագույնը» աշխարհահռչակ գիրք է, որն արդեն երկար տարիներ հայտնի է բիզնեսի ղեկավարների եւ մենեջերների շրջանում։ Այս գրքի հաջողությունը հեղինակի վաստակն է, որն իր գործին մոտեցել է որպես խոշոր եւ լուրջ գիտական հետազոտության՝ իր թիմի անդամների հետ միասին դրան նվիրելով ավելի քան մեկ տարի։