#10/2017
1 դեկտեմբերի, 2017 թ.
ԽմբագրականԻնչու Մոսկվան «օրհնեց» Հայաստան-ԵՄ համաձայնագիրըՆոյեմբերի 24-ին Բրյուսելում Եվրամիության Արեւելյան գործընկերության հինգերորդ գագաթաժողովում Հայաստանի ու Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեծ արձագանք գտավ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Այլ բան չէր էլ կարող լինել գրեթե երկու տարի շարունակվող այն վեճերի խորապատկերին, թե արդյո՞ք հնարավոր է՝ այս ծրագիրը հերթական անգամ ձախողվի Ռուսաստանի ճնշման ներքո: Այս վեճերը միանգամայն օրինաչափ էին 2013թ. պատմության հետ կապված, երբ մեկ գիշերում Հայաստանը հանկարծ հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը եւ վերցրեց Եվրասիական…
ՎերլուծականԻնչի շուրջ են վիճում մերօրյա ՀայաստանումՀայաստանում անկախության ողջ ընթացքում միշտ էլ եղել են հանրային վեճեր, բայց բանավեճի ինստիտուտ այդպես էլ չի ձեւավորվել: Դա պատահական չէ, քանի որ ի սկզբանե բոլոր սոցիալ-քաղաքական խնդիրների մասին իրենց տեսակետներն էին հայտնում քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւ այս կամ այն ուժին աջակցող հասարակական գործիչները: Իշխանության համար պայքարը միակ շարժառիթն էր, որը խթանում էր հանրային քննարկումները` փիլիսոփայական վեճերի շարժառիթներ երբեք ի հայտ չեկան: Կուսակցական գաղափարախոսներին ոչ այնքան հետաքրքրում էր ճշմարտության որոնումը, որքան իրենց «միակ փրկարար ճշմարտությունը» բոլորին պարտադրելու նպատակը:…
Շաբաթվա անցուդարձՆոյեմբերի 25 - Դեկտեմբերի 2Ազգային ժողովում նոյեմբերի 27-ին տեղի ունեցան լսումներ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագծի շուրջ։ Ընդդիմադիր խմբակցությունն Ազգային ժողովին առաջարկում է ընդունել մի հայտարարություն, որով խորհրդարանը, փաստորեն, իր աջակցությունը կհայտնի Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալուն: Հայտարարության կետերից մեկի համաձանի՝ «ԵԱՏՄ անդամ պետությունները չեն նպաստում Արցախի խնդրի խաղաղ կարգավորմանը, ավելին՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ադրբեջանական կողմի նախահարձակ քաղաքականության օգտին, իսկ…
Գրքի մեկնություն«Սեւ գիրք, ծանր բզեզ»Հետանկախության շրջանի հայ գրականության ամենանշանակալի դեմքերից մեկի՝ Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք, ծանր բզեզ» վերահրատարակված գիրքն է, որի համար հեղինակը 2000 թվականին արժանացել էր ՀՀ պետական «Ոսկե եղեգն» մրցանակի:
ՀարցազրույցԴանիել Իոաննիսյան. «Բարեփոխումների իմիտացիայի ահռելի ալիք կլինի ԵՄ-Հայաստան պայմանագրի իրագործման շրջանակներում»- Պարոն Իոաննիսյան, ըստ տարբեր հետազոտական շրջանակների, նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը նկատելիորեն թույլ եւ չափավոր է, ինչում անմասն չէ նաեւ ռուսական կողմը: Ինչ եք կարծում, այն ունի՞ բավականաչափ կենսունակություն` ազդելու Հայաստանի թե´ քաղաքական, թե´ տնտեսական ուղեգծի վրա: