#10/2019
22 մարտի, 2019 թ.
ԽմբագրականՂարաբաղյան կարգավորում. պատասխանատվության չափըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման թեմայի շուրջ երկշաբաթյա բուռն քննարկումներն ավարտվեցին մարտի 19-ին Երեւանում Փաշինյանի հրավիրած մամլո ասուլիսով: Վարչապետը բանակցային գործընթացի նկատմամբ իր մոտեցման օգտին բերեց փաստարկներ` վկայակոչելով 1992-94 թթ. բանակցային գործընթացի հիմնարար փաստաթղթերից մի շարք դրույթներ: Որոշակիացվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման թեման:
ՎերլուծականՔաղաքական օրակարգում ընդդիմության անհամարժեքությունն էՀայաստանում տարիներ շարունակ խոսվել է իշխող հանցավոր վարչակարգի նկատմամբ ընդդիմության ցուցաբերած անհամարժեքության մասին։ Նախորդ տարիներին կամային ու կարող ուժերի բացակայությունն էր նաեւ պատճառը, որ իշխող քրեաօլիգարխիկ վարչախմբերը ժողովրդին հարստահարելու եւ պետությունը թալանելու գործում թույլ դիմադրության էին հանդիպում։ Դրա հետեւանքով Հայաստանը շարունակաբար ընկղմվում էր քաղաքական ու տնտեսական ճգնաժամի մեջ։ Այդ տեսանկյունից, թվում է, «թավշյա» հեղափոխությունը պետք է սրբագրեր ոչ միայն կառավարության, այլ նաեւ ընդդիմության որակները։ Սպասելի էր, որ նոր իրավիճակում նախկին իշխող վարչակարգի մնացորդները…
Ազատ ամբիոնՀասարակության ինքնաիրացման պահըՑանկացած կայացած հասարակություն ինքնակազմակերպվում եւ սահմանում է իր համար ամենանախընտրելի համակեցության պայմանները, որոնք էլ դառնում են այն ուղենիշները, որոնցով պետք է առաջնորդվեն երկրի իշխանությունները՝ տվյալ երկրի կառավարումն իրականացնելիս: Սակայն հետխորհրդային տարածքում, այդ թվում Հայաստանում, հասարակությանը չվստահվեց սեփական համակեցության պայմաններն ինքնուրույն որոշել եւ սահմանել այն համընդհանուր արժեքները, որոնց շուրջ պետք է ձեւավորվեին ներհասարակական եւ հասարակություն-պետություն փոխհարաբերությունները:
Շաբաթվա անցուդարձ16-23 մարտիՆախորդ շաբաթավերջին՝ մարտի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանխավ չհայտարարված այցով մեկնել էր Հայաստանի գյուղերից մեկը: «Այսօր որոշել եմ էքսպերիմենտ անել եւ, առանց նախապես հայտարարելու եւ ոչ մեկին տեղեկացնելու, մեկնել մարզերից մեկի գյուղերից մեկը: Նույնիսկ մարզպետին տեղյակ չեմ պահել, թե որ գյուղ եմ գնում»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր վարչապետը: Այցի նպատակը, ըստ նրա, տեղում մարդկանց հետ ծանոթանալն է, շփվելը՝ առանց նախապես կազմակերպված միջոցառումների:
Գրքի մեկնությունՋոն Գրին, «Անվերջ կրիաներ»Հանրահայտ ամերիկացի գրող Ջոն Գրինի վերջին ստեղծագործությունն է, որտեղ «Ալյասկայի որոնումներում» եւ «Աստղերն են մեղավոր» հրաշալի գրքերի հեղինակն այժմ կիսվում է Ազայի պատմությամբ, որը սիրո, տոկունության ու հարատեւ ընկերության ուժի մասին մի հիասքանչ պատմություն է: