#10/2021
20 մարտի, 2021 թ.
ԽմբագրականԿկառուցվի՞ մոգական եռանկյունինՀասարակությունների կազմավորման հիմնական կերպը իշխանությունից, միջին խավից ու ժողովրդական զանգվածներից կազմված եռանկյունային կառուցվածքն է կամ այդ եռանկյունու երեք կողմերի միջեւ եղած հարաբերությունների խնդիրը: Դեռեւս հին հույները (ի դեմս, օրինակ, Պլատոնի), հին հնդիկները, հին չինացիները եւ ուրիշներ այդ եռանկյունու հարաբերությունները դիտարկում էին որպես կայունության ու ծաղկող հասարակությունների կայացման գլխավոր նախադրյալ:
ՎերլուծականՓաշինյանը ուղտին նստած՝ կուզեկուզ է ման գալիսՈրոշակի շրջանակներում տարածված մի սխալ, անհեռատես մտայնություն կա, ասում են՝ փառք Աստծո, պատերազմն ավարտվեց, եւ ամենավատը, ինչ պատահեց մեզ հետ, անցավ-գնաց, ժողովուրդը հիմա կարող է հանգիստ շունչ քաշել եւ իր գործով զբաղել: Այո՛, պատահածը պատահեց, բայց բնավ չանցավ ու չգնաց: Իրականում ցանկացած պահի, հնարավոր է, վրա հասնի էլ ավելի վատթարը: Մեր զույգ ոխերիմ հարեւանները դեռ Հայաստանից «փախցնելիք» հողեր ունեն, ինչը չեն էլ թաքցնում: Դա Զանգեզուրի, Տավուշի եւ հայկական այլ տարածքների նկատմամբ թուրք-ադբեջանական տանդեմի չհագեցող ախորժակն է, որը սկսել է ավելի գրգռվել Արցախյան 44-օրյա պատերազմում նրան…
Ազատ ամբիոնԿհեռանա՞ Փաշինյանը պաշտոնիցՀայաստանի ներքաղաքական հարթակում, ըստ իս, փորձ է արվում իրագործել կուլիսային մի դիպաշար: Այսպես՝ Գլխավոր շտաբի պետը հեռանում է բանակից՝ ստանձնելով ընդդիմադիր դաշտի առաջնորդներից մեկի դերը։ Սա առաջին քայլն է:
Շաբաթվա անցուդարձ13-20 մարտիՄարտի 15-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվեցին 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Հիմնադրամի կողմից սոցիալական, առողջապահական եւ ենթակառուցվածքների ոլորտի հրատապ կարիքները հոգալու նպատակով Հայաստանի Հանրապետությանը փոխանցված դրամական միջոցների, ինչպես նաեւ Արցախի 2021թ. վերակառուցման ծրագրերի հարցերը: Նիստն անցկացվեց հեռավար կարգով:
Գրքի մեկնությունԼուսի Մոդ Մոնտգոմերի, «Աննան Կանաչ կտուրներից»«Աննան Կանաչ կտուրներից» գեղարվեստական երկը, 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր, դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով եւ թարգմանվել 36 լեզուներով։