#10/2025
15 մարտի, 2025 թ.
ԽմբագրականՈ՞վ բերեց ՆիկոլինԱյս հարցի արդիականությունը Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտավ նույնքան հախուռն ու անսպասելի, որքան փետրվարի 17-ի ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահի այն բացահայտումը, թե «Հայաստան» դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու առաջիկա քաղաքական գործընթացներին՝ լինեն դրանք խորհրդարանական հերթական կամ արտահերթ ընտրություններ, թե փողոցային պայքարի մարտավարություն: Հենց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո էր, որ, չգիտես ինչու, հրատապ դարձավ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերողի փնտրտուքի թեման: Ավելին՝ այն դրվեց ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների աջակիցների միջեւ ծագած որոշակի լարվածության առանցքում:
ՎերլուծականՀամընդհանուր փրկությունն այլ տեղ էՀայաստանում դժվար է խոսել այն թեմաների մասին, որոնցում հայտնվում են որոշ հայտնի գործիչների անուններ, հատկապես՝ քաղաքական։ Շատերի ընկալմամբ քննարկվող թեման երկրորդ պլան է մղվում. առաջին պլան է գալիս խոսակցությունն այն մասին, թե ով է խաղարկում այս գործչի անունը, եւ հաջորդ՝ ի՞նչ խաղ են ուզում խաղալ այս կամ այլ արտաքին ուժերը Հայաստանի գլխին: Իսկ թե որտեղ են փաստորեն պետության համար իրական վտանգ ներկայացնող գործընթացները՝ հաճախ չի նկատվում։
Ազատ ամբիոն«Լոխ լյավա ինիլու…»Մտածումներս Ռուբեն Վարդանյանի մարտի 5-ի ուղերձի շուրջն են: Հարթ չէ այն ճանապարհը, որ խոշտանգումներով անցնում են մեր ռազմաքաղաքական գործիչները Բաքվի մեկուսարանում, բայց նաեւ որքա՜ն հպարտանալու առիթ է տալիս մեզ նրանց հաստատակամ կեցվածքը, ոմանց խոսքը կեղծ դատավարական նիստերում:
Շաբաթվա անցուդարձ8-15 մարտի 2025թ.Պաշտոնական մեկնարկը դեռ չհայտարարված՝ «Քաղպայմանագիր»-ը, փաստացի, սկսել է Գյումրու եւ Փարաքարի համայնքներում ավագանու՝ մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստությունները: Մարտի 9-ին Նիկոլ Փաշինյանը որոշեց անձամբ մասնակցել նախընտրական արշավների կազմակերպական փուլին եւ բոլոր նախադրյալներն ու երաշխիքները ստեղծել՝ ապահովելու համար իշխող քաղաքական ուժի անառարկելի հաղթանակը, ինչը մասնավորապես ՀՀ երկրորդ խոշոր քաղաքում խիստ թեական է՝ հաշվի առնելով գյումրեցիների նախընտրական տրամադրությունները:
Գրքի մեկնությունՌեյ Դալիո «ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ. կյանքում եւ գործում»Հեղինակը ներկայացնում է իր մշակած սկզբունքները, որոնք իրեն օգնել են հասնել բացառիկ արդյունքների կյանքում եւ բիզնեսում: Գիրքը արժեքավոր ուղեցույց է թե՛ անհատների, թե՛ կազմակերպությունների համար: Այն մասամբ հուշագրություն է, մասամբ՝ ռազմավարական ծրագիր: