#10/2026
14 մարտի, 2026 թ.
ԽմբագրականՎստահության ճգնաժամՀայաստանյան մամուլում եւ սոցցանցերում վերջին օրերին աշխուժորեն քննարկվում էր փետրվարի 3-13-ը ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) կողմից ՀՀ-ում անցկացված սոցիոլոգիական հարցումների մի աղմկոտ պատմություն, որը հանրային բուռն հետաքրքրությունների ալիք է առաջացրել: Բանն այն է, որ ՄՀԻ-ն բավական հայտնի հետազոտական կազմակերպություն է, իսկ հարցումների գլխավոր թեման հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում առաջադրված ՀՀ վարչապետության թեկնածուների հանրային վստահության, այլ կերպ՝ նրանց վարկանիշի մասին է: Ի դեպ, հարցումների արդյունքներն ամփոփվել են փետրվարի 13-ին, մինչդեռ բուն նյութը…
ՎերլուծականԻ՞նչ են քննարկում հայ-ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչներըՇարունակվող հանդիպումների քննարկումների բովանդակությունը դեռեւս չի հրապարակվում։ Սակայն որոշ մասնակիցների՝ հրապարակայնորեն արտահայտած մտքերը ենթադրում են, որ նրանց մտահոգությունն առանցային մի հայեցակետի շուրջ է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները դեռեւս պատրաստ չեն նման քննարկումների։ Նրանք այս եզրակացությունը հիմնավորում են հասարակության տարբեր շերտերի արձագանքներով այն փաստի նկատմամբ, որ քննարկումները տեղի են ունենում։
Ազատ ամբիոնՎատ սերտած դասեր…Տարիներ շարունակ ապրել եմ այն գիտակցությամբ, որ Ուսուցիչը հեղինակություն է իր իսկ վաստակած տարիների մանկավարժությամբ, ու այդպես էլ մնացել եմ նույն մտածումով, որ բոլոր ժամանակների իշխանականները մեր առջեւ նստած աշակերտներն են եղել, որոնց Ուսուցիչն է սովորեցրել, բայց, ցավոք, ոչ բոլորն են արժանվույնս սերտել մեր տված դասերը։
Շաբաթվա անցուդարձ7-14 մարտի 2026թ.Վարչապետի աթոռն առայժմ զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, որը մարտի 7-ին իր թիմակիցների հետ եղավ Աշտարակում, Թալինում, Մարալիկում եւ Արթիկում, օրվա ամփոփումը կատարեց Գյումրու կենտրոնական՝ Ռիժկովի անվան ճեմափողոցում գտնվող սրճարաններից մեկում։ Նրանք խոսեցին տպավորություններից՝ անդրադարձ կատարելով մի շարք թեմաների, այդ թվում՝ ընտրությունների թեմային: Փաշինյանը թիմակիցներին վստահեցրեց, որ այդ ընտրություններում ՔՊ-ի նշաձողը 65 տոկոսն է: Նա առնվազն երկուսուկես անգամ չափազանցում է իրենց հնարավորությունը. ամերիկյան հանրահայտ ՄՀԻ-ի՝ օրերս հրապարակած հարցման արդյունքներով՝ ՔՊ-ի իրական նշաձողը 24 տոկոսն էր:
Գրքի մեկնությունԺոել Դիկեր «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին»15-ամյա Նոլա Կելերգանը 1975-ի օգոստոսի 30-ին մտնում է անտառ ու անհետանում։ Այդ օրը Նյու Հեմփշիր նահանգի Ավրորա քաղաքը զրկվում է հանգստից: