#11/2025
22 մարտի, 2025 թ.
ԽմբագրականՍողացող կապիտուլյացիաՀայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի խնդիրը, որով Նիկոլ Փաշինյանն արդեն չորս տարի երկրում ու երկրից դուրս բոլորին մի լավ ձանձրացրել է, կարծես թե, հասավ լուծման բարձրակետին: Մարտի 13-ին կողմերը պաշտոնապես հայտարարեցին, որ փաստաթղթի 17 կետերն այլեւս երկուստեք համաձայնեցված են, եւ այն ամբողջությամբ պատրաստ է ստորագրման: Փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտը ողջունեցին աշխարհի մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններ, միջազգային կառույցներ եւ այլք: Սակայն բանակցությունների ավարտմամբ՝ ՀՀ- ում անվտանգության առումով հոգեմաշ սպասումների ու հուսաբեկությունների պարբերաշրջանը…
ՎերլուծականՀայաստանին իրավազուրկի կարգավիճակ է սպառնումԱնկեղծորեն չէի ցանկանա, բայց պիտի հիասթափեցնեմ բոլոր այն մոլորյալներին, որոնց թվում է, թե Երեւանի ու Բաքվի միջեւ, այսպես կոչված, «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի»՝ ստորագրման պատրաստ նախագիծը փրկօղակ է ամբարիշտ հարեւանի հետ խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հասնելու հարցում: Իրականում դա Ադրբեջանի կողմից առաջադրված եւ ՀՀ ՔՊ-ական իշխանության կողմից կուրորեն ընդունված 17 կետանոց նվաստացուցիչ պահանջագիր է՝ ուղղված մեր անկախ պետականության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու հայ ժողովրդի ազգային արժանապատվության դեմ:
Ազատ ամբիոնԿեցցե հեծանի՞վը…Սիրիայում թրքացեղերը աշխարհի աչքի առաջ սպանդի են ենթարկում ալեւվիներին, քրիստոնյաներին՝ բոլոր նրանց, ովքեր չեն ուզում մասնակցել իրեց սանձազերծած նախճիրին։ Իսկ մեր իշխանությունները շարունակում են ազերաթուրքերի հետ բարեկամության կոչեր անել։
Շաբաթվա անցուդարձ15-22 մարտի 2025թ.Բաքվում պահվող հայ գերիների, պատանդների ու գերեվարված անձանց խնդիրը մնում է շաբաթվա ամենաքննարկվողներից մեկը՝ որքան էլ իշխանությունները ջանում են թեման մոռացության մատնել՝ դրա շուրջ ստեղծելով անտարբերության գաղջ մթնոլորտ: Այն, ինչի համար հանձնառու է, բայց չի անում ՀՀ կառավարությունը, իրենց ձեռքն են վերցրել առանձին անհատներ եւ կազմակերպություններ: Մարտի 15-ին գերիների հարցով ԱՄՆ նախագահին են դիմել Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանը եւ Թալին Յակուբյանը: Նրանք Դոնալդ Թրամփին ուղղված նամակում կոչ են արել գործուն քայլեր ձեռնարկել ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ…
Գրքի մեկնությունԾովինար Բարխուդարյան «Վերջին կարմիր շրթներկը»Արցախի հայաթափման հաջորդող տարում Ծովինար Բարխուդարյանը բազմաթիվ վկայություններ է հավաքել՝ ցնցող, ցավեցնող, սարսափելի, հուզիչ, ապրելու ուժ տվող։ Պատմություններում նկարագրվում են սարսափելի իրավիճակներ, երբ մայրերը ստիպված էին իրենց որդիներին աղջկա հագուստով ու կեղծ անուններով անցկացնել սահմանը՝ փրկելու համար նրանց կյանքը: