Ընթացիկ համար#43/2026
Համար

#12/2017

15 դեկտեմբերի, 2017 թ.

ԽմբագրականԻնչո՞վ են Հայաստանում զբաղվում ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրումից հետոՆոյեմբերի 24-ին Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւընդլայնվածգործընկերությանհամաձայնագրի ստորագրումից հետո լայն բանավեճեր էին ծավալվել երկրի ներքին իրավիճակի ու անվտանգության վրա այդ համաձայնագրի ազդեցության հեռանկարների շուրջը: Իրավիճակը նոր է, եւ դեռ անիմաստ է գնահատել բազմաթիվ հակասական կարծիքների բանականության աստիճանը: Սակայն իմաստ կա դիտարկելու երկրում եւ նրա սահմաններից դուրս տարբեր միավորների միանգամայն սպասելի որոշակի շարժերը: Ինչպես կարելի էր ակնկալել, առաջինն ի հայտ եկան քաղաքական ամենաարդիական թեմայի բաղադրիչները:16 դեկտեմբերի, 2017 թ.ՎերլուծականՄարդկանց ինչի՞ն է պետք պետությունը. արժե՞ քննարկել այս հարցըՎերջերս հանրային քննարկումներում, որոնք առնչվում են հայաստանյան իշխանությունների քաղաքականության մեջ ի հայտ եկած «ազգ-պետություն» ոչ միանշանակ ընկալված գաղափարին, ավելի հաճախ է ծագում այն հարցը, թե որն է հայկական պետության իմաստը: Այս առթիվ կարծիքները կիսվում են. շատերը պետության իմաստը տեսնում են քաղաքացիների համար ազատության եւ հավասարության պայմանների ապահովման մեջ: Մյուսները համարում են, որ պետության հիմնական գործառույթները ժողովրդի անվտանգության եւ նրա սոցիալ-մշակութային զարգացման պայմանների ապահովումն է: Ընդ որում՝ կարելի է նկատել, որ այս մոտեցումները հակադրվում են միմյանց: Եվ դա արվում…Մանվել Սարգսյան16 դեկտեմբերի, 2017 թ.Շաբաթվա անցուդարձԴեկտեմբերի 9-16Սերժ Սարգսյանն անցած շաբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին, մասնակցել է Դիլիջանում անցկացված` տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված երկօրյա խորհրդաժողովին, որին մասնակցում էին մարզպետներ, համայնքապետներ, կենտրոնական բանկի, համայնքներում իրականացվող տարբեր ծրագրերի ներկայացուցիչներ եւ այլք: Քննարկվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման խնդիրները, անդրադարձ է կատարվել մարզերում ու համայնքներում տնտեսական զարգացմանը միտված ծրագրերին, երկրում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքին, համայնքների խոշորացման գործընթացին: ՀՀ նախագահը…15 դեկտեմբերի, 2017 թ.Գրքի մեկնություն«Երեք ընկեր»Հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատմություն էպատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի եւ Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերներն ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքներն ու ճակատագրերը շատ նման են իրար:15 դեկտեմբերի, 2017 թ.