#14/2024
13 ապրիլի, 2024 թ.
ԽմբագրականԵվրոպայի գութըԱպրիլի 8-ին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի՝ Երեւան այցի կապակցությամբ տիտղոսային ընդդիմությունը բողոքի ցույցեր էր կազմակերպել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների: Այն, որ ՀՀ-ում կան քաղաքական հայացքների համար բանտարկված մի քանի տասնյակ գործիչներ՝ փաստ է, եւ ոչ ոք չի կարող հերքել: Ավելին՝ նման մարդկանց թիվը երկրաչափական պրոգրեսիայով աճում է: Եվ պարզ է, որ գործող իշխանության վարկանիշի անկմանը համընթաց՝ քաղբանտարկյալների թվաքանակը մեծանալու է:
ՎերլուծականԵթե մեր իշխանությունները գեթ մի կաթիլ խելք ունենան…Այնպես է պատահում, որ Հարավային Կովկասի ճակատագիրն անխուսափելիորեն պետք է որոշի Իրանը:
Ազատ ամբիոնԱպագայի հավատը՝ բոլորինՀուսաբեկ մեր օրերում, երբ հուսադրման եւ ոգեշնչման հնարավորությունները ցավալիորեն սակավ են, մեծ արվեստը դառնում է մեզ նեցուկ եւ վերադարձնում հավատը Հայաստանի ապագայի հանդեպ։ Հենց այդպիսի մտքերն էին ինձ պատել, երբ օրեր առաջ Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնի լեփ-լեցուն դահլիճում ավարտվում էր Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան։
Շաբաթվա անցուդարձ6-13 ապրիլի 2024թ.Շաբաթվա ամենաաղմկոտ թեման Ազգային ժողովի ապրիլի 10-ի հիմնական նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթի շուրջ էր, որի ընթացքում նա ՀՀ կառավարության ծրագրի 2023թ. կատարողականի մասին զեկույցը, ինչպես շատ անգամներ, շաղկապեց օրակարգին բնավ չառնչվող վիճահարույց մի խոսույթի՝ այս անգամ «պատմական» Հայաստանի եւ «իրական» Հայաստանի հակադրության թեմայի հետ: Փաշինյանն արհեստական հակադրություններ ստեղծելու անմրցելի վարպետ է՝ դա շատերը գիտեն, բայց այս անգամ նա գերազանցեց անգամ ինքն իրեն՝ ցուցադրելով բարբաջանքների, անհեթեթությունների, անիմաստ ու սնամեջ դատողությունների «մաստեր-կլաս»:
Գրքի մեկնությունԱստղիկ Սահակյան «Նախագծերի կառավարում»Այսօր նախագծերի կառավարումը կարեւորագույն եւ պահանջված մասնագիտություն է։ Բազմաթիվ ռեսուրսներ եւ գրքեր կան՝ օտար լեզուներով, սակայն հայերեն ուղեցույց մինչեւ այժմ չի եղել։ Սա կօգնի նոր մակարդակի բարձրացնել նախագծերի կառավարման գիտելիքն ու մասնագիտությունը: Այստեղ ներկայացված են նախագծերի կառավարման բոլոր ասպեկտները, կարեւոր դեր է հատկացված անձնային հմտություններին: