#15/2025
19 ապրիլի, 2025 թ.
ԽմբագրականՅոթ տարի՝ նույն «դասարանում»Այսպես շարունակվելու դեպքում Կառավարության՝ շաբաթական պարբերականությամբ անցկացվող նիստերը շուտով կվերածվեն զավեշտախաղի կամ մեկ դերասանի թատրոնի, ընդ որում՝ կատակերգու դերասանի: Ակամա այս եզրակացությանն ես հանգում՝ դիտելով ՀՀ գործադիրի ապրիլի 3-ի եւ ապրիլի 10-ի նիստերի տեսագրությունները: Առաջինին մենք անդրադարձել էինք՝ լուսաբանելով ՔՊ-ական իշխանության վարած կադրային ապաշնորհ քաղաքականության տարբեր դիտանկյուններ: «Հայացքի» այսօրվա թողարկման խմբագրականն էլ Կառավարության վերջին՝ ապրիլի 10-ի նիստի ընթացքում ծավալված եւ նոր զավեշտի հասնող թեմայի շուրջ է՝ հնարավորինս ավելի լրջմիտ հայացքի ներքո:
ՎերլուծականՀայաստանը եւ աշխարհըԵրբեմն հետաքրքիր է հարց տալ՝ ի՞նչ է Հայաստանի Հանրապետությունն այս աշխարհի համար։
Ազատ ամբիոնՄիասին՝ հանուն մեր իրավունքներիԱպրիլ 10-ին ՀՀ կառավարությունն ընդունեց մի որոշում, որով խորացնելու է արցախցիների աղքատությունը եւ մղելու է շատերին արտագաղթի ճանապարհը բռնել: Դա, փաստորեն, Փաշինյանի կառավարության ընդունած՝ տգիտության ու ժխտողականության հերթական ակտն է, որով վերահաստատվում է առնվազն եւս մեկ տարի «առաջին դասարանում» մնալու՝ գործադիրի անկոտրում կամքը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Շաբաթվա անցուդարձ12-19 ապրիլի 2025թ.Ցավալի է, բայց՝ փաստ. Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ցանկացած միջոցառում, խեղկատակության է վերածվում: Նման ղեկավար ունենալը, մեղմ ասած, պատիվ չի բերում հնամենի պատմություն, մշակույթ եւ հռչակ ունեցող ժողովրդին: Ամենայն հավանականությամբ՝ նրա միմոսությունները դիտում են աշխարհի տարբեր ծագերում, եւ պատկերացնել կարելի է, թե ինչեր են մտածում օտարազգիները հայ ժողովրդի մասին: Փաշինյանի խորիմաստ ծամածռությունների, անհոդաբաշխ խոսույթի ցուցադրման առիթն այս անգամ ՀՀ կառավարության գործունեության 2024թ. կատարողականի քննարկումներն էին ու դրանց արդյունքների շուրջ ապրիլի 15-ի խորհրդարանական ճեպազրույցները:
Գրքի մեկնությունՍոլոմոն Նորթափ «12 տարվա ստրկություն»Ներկայացվող գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 1853 թվականին, իրական պատմություն է հեղինակի մասին: Մի մարդու, ով ստրուկի տառապալից կյանքով 12 տարի ապրում էր Լուիզիանայի պլանտացիաներում՝ պայքարելով իր կյանքի, արժանապատվության եւ ազատության համար։ Սոլոմոն Նորթափը ծնվել էր ազատ, բայց խաբեությամբ առեւանգվել եւ ստրկության էր վաճառվել: Տասներկու տարվա քայքայիչ շահագործումից, տանջանքներից եւ փախչելու անհաջող փորձերից հետո Սոլոմոնը կարողանում է փրկվել ու վերադառնալ իր ընտանիքի գիրկը: