#17/2019
10 մայիսի, 2019 թ.
ԽմբագրականՀայաստան-2019. ամեն ինչ կախված է մեկ մարդու կամքից«Թավշյա» հեղափոխության հետեւանքով Հայաստանում կառավարության փոփոխությունից հետո մեկ տարի անց երկրում ամենաքննարկվող թեման այդ կառավարության գործունեության արդյունքներն են: Հաշվի առնելով այն, որ պետական կառավարման համակարգից իշխող ՀՀԿ-ի հեռացման փաստն ի սկզբանե ուղեկցվում էր տարատեսակ խուճապային մարգարեություններով, ներկայիս վիճակն ուշագրավ է բազմաթիվ տեսանկյուններից:
ՎերլուծականՀարսանիք լեռներում՝ Սուրբ Գեորգիի հովանավորությամբՄայիսյան Եռատոնի մեջ ներառվում են երկու պատմական իրադարձություններ՝ Գերմանիայի դեմ ԽՍՀՄ-ի 1945թ․ տարած հաղթանակն ու աշխարհում ֆաշիզմի վերացումը, եւ Շուշիի 1992թ․ ազատագրումը հայկական զինված ուժերի կողմից։ Հիշատակի հանդիսություններում փառաբանվում է հայ զինվորի բազկի ուժով կերտված ռազմական հաղթանակը։ Պատմական այս երկու խոշոր հաղթանակների հետ մեկտեղ՝ այս տոնը, այսպիսով, դիտարկվում է նաեւ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման եւ հայ զինվորի փառաբանման օր։
Ազատ ամբիոնՆոր Սահմանադրության հրամայականըՀայաստանի Հանրապետության նոր իշխանությունները եւ, առաջին հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած՝ 7-րդ գումարման ԱԺ ընտրությունների նախընտրական ծրագրում ներառել էին կետեր, որոնք վերաբերում էին գործող Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությանը (այդ փոփոխությունների անհրաժեշտության մասին ներկայիս իշխանության ներկայացուցիչները բազմիցս խոսել են նաեւ «ընդդիմադիր» եղած ժամանակ), սակայն իշխանությունը ստանձնելուց հետո որեւէ քայլ չի կատարվել Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի փոփոխության ուղղությամբ։ Անգամ սուպերվարչապետական կառավարման համակարգը, որն անձամբ…
Շաբաթվա անցուդարձ4-11 մայիսիԵրեւանի ավագանու մայիսի 8-ին տեղի ունեցած նիստի օրակարգում նաեւ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին աղմկահարույց նախագիծն էր, սակայն վերջին պահին քաղաքապետ Հայկ Մարությանը որոշեց այն հանել օրակարգից` պատճառաբանելով, թե հավելյալ քննարկումների կարիք է առաջացել: Նախագծի համաձայն` քաղաքապետարանի միջին եւ ստորին օղակների 1700 աշխատակիցների աշխատավարձերը պետք է ավելանային շուրջ 30 տոկոսով, իսկ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց պարագայում` կրկնակի: «Երեւանը որպես համայնք կազմավորվելուց ի վեր սա աշխատավարձերի նման ծավալի առաջին բարձրացումն է»,- տեղեկացնում է քաղաքապետարանի…
Գրքի մեկնությունՆարինե Կռոյան, «Դանիելի գիրքը»«Դանիելի գիրքը» ստեղծագործություն է սիրո մասին, այստեղ սեւեր ու սպիտակներ չկան: Նուրբ հումորով համեմված վեպը պատմություն է փոփոխական աշխարհում փոփոխվող արժեքների մասին: Վթարի զոհ դառնալով՝ լրագրող Դանիելը հայտնվում է դժոխքի ու դրախտի «խաչմերուկում», առերեսվելով իր պահապան հրեշտակին՝ Սամուելին։ Պահապան հրեշտակը նրան ուղեկցելու է հրեշտակապետի մոտ, որտեղ էլ որոշվելու է Դանիելի ճակատագիրը: