Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Նարինե Կռոյան, «Դանիելի գիրքը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Նարինե Կռոյան, «Դանիելի գիրքը», վեպ, «Մագաղաթ» տպագրատուն, 2019թ.

«Դանիելի գիրքը» ստեղծագործություն է սիրո մասին, այստեղ սեւեր ու սպիտակներ չկան: Նուրբ հումորով համեմված վեպը պատմություն է փոփոխական աշխարհում փոփոխվող արժեքների մասին: Վթարի զոհ դառնալով՝ լրագրող Դանիելը հայտնվում է դժոխքի ու դրախտի «խաչմերուկում», առերեսվելով իր պահապան հրեշտակին՝ Սամուելին։ Պահապան հրեշտակը նրան ուղեկցելու է հրեշտակապետի մոտ, որտեղ էլ որոշվելու է Դանիելի ճակատագիրը:

Ստեղծված իրավիճակում հրեշտակի եւ մարդու հարաբերություններն անսպասելի զարգացումներ են ունենում։ Տեղի ունեցածի հետեւանքային իրավիճակը ներկայացված է հումորային երկխոսությունների, «երկնային» ճամփորդության, թռիչքի հնարավորության եւ անհնարինության տատանումների միջեւ:

Հեղինակի շեշտադրմամբ՝ մարդուն վերափոխող թիվ մեկ գործոնը սերն է, որը սկանդալային լրագրողին կարող է վերափոխել, դարձնել բոլորովին այլ մարդ: Այդ փոփոխությունը կարող է նաեւ հրեշտակի հետ կատարվել, եւ նա՝ շփվելով մարդու հետ, մարդեղանալ:

Սրանք ընդհանուր նկարագրություններ են, որ հարեւանցիորեն վերհանում են գրքում տեղի ունեցող սյուժետային ու ոճական առանձնահատկությունները:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: