#17/2023
6 մայիսի, 2023 թ.
ԽմբագրականԱզգը զորեղ է, եթե զորեղ են նրա քաղաքական ու մշակութային հիմքերըՄենք հաճախ ենք օգտագործում «ազգ» եզրը՝ առանց խորանալու դրա բառիմաստի մեջ: Մինչդեռ խորանալ պետք է, եթե ուզում ենք գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու բանալին:
ՎերլուծականՆիկոլը եւ Հայոց ցեղասպանությունըՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 108-րդ տարելիցի առթիվ Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, ապրիլքսանչորսյան ավանդական ուղերձի երկու տարբերակ էր պատրաստել (կամ, միգուցե, պատվիրել), որոնցից մեկն ուղղված էր ներքին լսարանին, մյուսը՝ արտաքին: Ուղերձի առաջին տարբերակում, որի հասցեատերը Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ընթերցողն է, հավասարապես օգտագործված են «Հայոց ցեղասպանություն» եւ «Մեծ եղեռն» բառեզրերը, իսկ արտաքին աշխարհին հասցեագրված տեքստը հրապարակվել է բացառապես «Մեծ եղեռն» տարբերակով: Անշուշտ՝ Թուրքիային ու Ադրբեջանին չզայրացնելու համար:
Ազատ ամբիոնՍպանվող հայրենասիրությունՀայրենասիրությունն էլ թիրախում հայտնվեց։ Միակ իրականը` հայրենիքի հանդեպ սերն ու երկիրը թշնամուց փրկելու ձգտումը, որին զոհ գնացին հազարավորներ: Հենց այնպես չէր ասված`«հանուն ոչնչի…» Այս օրերի համար էր ասված, որպեսզի անհայրենասերներին լավ հասկանանք: Հասկանանք, թե ինչու են ուզում «մաքրել» դպրոցների պատերը։ Թերեւս՝ մեջբերեմ «Փաստ»-ի արձագանքը.
Շաբաթվա անցուդարձ29 ապրիլի - 6 մայիսի 2023թ.Շաբաթվա լրահոսի ու հանրային քննարկումների կիզակետում էին Վաշինգտոնում մայիսի 1-ից մեկնարկած բանակցությունները՝ նախ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով ձեւաչափով, ապաեւ՝ Միրզոյան-Բայրամով: Մամուլի տեղեկացմամբ՝ աշխատանքային հանդիպումները կտեւեն մի քանի օր, իսկ բանակցային այս փուլի նպատակը, ամերիկացի դիվանագետների վկայությամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ ու կայուն խաղաղության հաստատման հեռանկարն է: «Սա շատ դժվար, երկար ու հետեւողական աշխատանք պահանջող հարց է»,- «Ազատությանն» ասել է Պետքարտուղարության մի պաշտոնյա: Ըստ նրա, խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթղթի պաշտոնական անվանումը…
Գրքի մեկնություն«Հզոր իր կամոք» Ջիմ Քոլինզ, Մորթեն Թ. ՀանսենՀեղինակները համընդհանուր գաղափարախոսությանը մարտահրավեր են նետում մտածելու տեղիք տվող, ինքնատիպ եւ չափազանց գործնական հետեւյալ հասկացություններով՝ «10X‑ականներ», «20 մղոնանոց քայլերթ», «Կրակել փամփուշտներով, ապա արկերով», «Առաջնորդություն Մահվան գծից վեր», «Մասշտաբը փոքրացնել, ապա մեծացնել» եւ «ԻԿՀ բաղադրատոմս»: