#17/2026
2 մայիսի, 2026 թ.
ԽմբագրականՍտոկհոլմյան համախտանիշՀայաստանի բարձրաստիճան ղեկավարների, մասնավորապես՝ առաջին դեմքի աղմկոտ հայտարարություններն ու տարօրինակ մտքերը, որոնք այլեւս հետաքրքիր չեն ոչ ոքի համար, այս անգամ հնչեցին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի համատեքստում: Մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակի օրը վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ի լուր աշխարհի, հայտարարեց, թե 1915թ. ողբերգությունը տեղի է ունեցել, «քանի որ հայերը ներքաշվել էին միջազգային խարդավանքների մեջ»: Նա կորուսյալ հայրենիքի մասին հռետորաբանությունն անվանեց ծուղակ, որը «հանգեցնում է պետականության կորստի», եւ կոչ արեց կենտրոնանալ ՀՀ-ի այսօրվա տարածքի վրա:
ՎերլուծականԱզգային ինքնորոշումը եւ անկախ պետության ձեւավորումըՀայաստանի ներկայիս իշխանություններն առաջինը չեն, որ Հայաստանի հետ Արցախի վերամիավորման շարժումը դիտարկում են ոչ թե որպես անկախ պետության ձեւավորման գործընթաց, այլ որպես ծուղակ անկախության ճանապարհին։ Նմանատիպ հայացքներ ունեցող գործիչները եղել են Հայաստանի բոլոր նախորդ իշխող վերնախավերի մաս։ Այս հայացքները հիմնված են այն ենթադրության վրա, որ անկախ պետության ձեւավորումը հնարավոր է համարվում միայն հակամարտության լիակատար բացակայության դեպքում։ Եվ նախկին Խորհրդային Հայաստանի կազմում անկախության հասնելը, նրանց կարծիքով, երաշխավորում է խաղաղության գործընթաց։
Ազատ ամբիոնԽփի՛ր առաջինը…Եվրոպական միությունը մոտ 30 հոգանոց խումբ է ուղարկում Հայաստան՝ փաստացի օգնելու Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը եւ միաժամանակ ավելի շատ ատելություն տարածելու Ռուսաստանի նկատմամբ։
Շաբաթվա անցուդարձ25 ապրիլի - 2 մայիսի 2026թ.Շաբաթ օրը Երեւանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակին հարող Ամիրյան փողոցում, նշվում էր Քաղաքացու օրը: Գլխավոր կազմակերպիչը՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, եւ իշխանության այլ ներկայացուցիչներ քաղաքացիներին հրավիրում էին կենտրոն՝ իրենց հետ տոնակատարություններին մասնակցելու: Միեւնույն ժամանակ Ամիրյան փողոցում մեկնարկում էր «Խորոված փարթին»։ Միջօրեին մոտ արդեն վառել էին խարույկները, եւ ծուխը բռնել էր մայրաքաղաքի կենտրոնը: Ոստիկանական գվարդիան վաղ առավոտից ուժեր է կենտրոնացրել հրապարակում եւ կից փողոցներում:
Գրքի մեկնությունՖրենք Հերբերթ «Դյուն»20-րդ դարի թիվ մեկ գիտաֆանտաստիկ այս վեպը կարելի է նկարագրել որպես սոցիալ–քաղաքական, հոգեբանական դրամա, առակ, լեգենդ, որի հերոսները արքետիպեր են։