#18/2022
15 մայիսի, 2022 թ.
ԽմբագրականԽաղաղարարության հակառակ կողմըՊացիֆիզմ (խաղաղարարություն) բառեզրն առաջացել է լատիներեն pacificus-ից, բառացի՝ խաղաղարարություն բառից: Պացիֆիստները չեն ընդունում պատերազմների միջոցով վիճելի հարցերի լուծումը. նրանք դեմ են բռնությանը, սպանությանը, կողմ են սիրուն։ Որեւէ բանական, սոցիալականացված, հոգեկան խանգարում չունեցող մարդը չի կարող դեմ լինել այդ գաղափարին։ Ինչպես պացիֆիստների սիրած կարգախոսներից մեկում է ասված. «մի պատերազմեք, զբաղվեք սիրով»։
ՎերլուծականՃամպրուկները կապելու ժամանակըԽորհրդարանական ընդդիմության գլխավորած «Դիմադրություն» շարժումը, կարծես թե, սկսել է լրջորեն անհանգստացնել իշխանություններին, որոնց դիրքերն էապես թուլացան այն պահից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացրեց ապրիլի 6-7-ը Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիեւ տխրահռչակ հանդիպումների արդյունքները եւ նրա՝ նույնչափ տխրահռչակ ինքնախոստովանանքը խորհրդարանի ապրիլի 13-ի նիստում: Թե՛ բրյուսելյան եռակողմ բանակցությունների արդյունքների եւ թե՛ ՀՀ-ում վարչապետ աշխատող մարդու սկանդալային խոստովանության շուրջ աղմուկը երկար ժամանակ չի դադարում:
Ազատ ամբիոնՊարտվողականության փոխանցիկ դրոշըՀարկ է խոսոտովանել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարտվողական քաղաքականությունը, իվերջո, հաղթեց: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման՝ Տեր-Պետրոսյանի հայեցակարգը ճանապարհ բացեց Ղարաբաղի անկման համար:
Շաբաթվա անցուդարձ7-14 մայիսիՄայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը, որտեղ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով մի քանի քայլեր, գործողություններ եւ սկզբունքներ, որոնք պետք է իրականացվեն այս իշխանությունների հեռացումից հետո։ Նա նշեց, որ ապազգային իշխանության մեղքով վտանգված են Արցախը եւ Հայաստանի անկախությունը: Ելույթի առանցքը այն բանաձեւն էր, թե ինչպիսի Հայաստան է ուզում պայքարի ելած ընդդիմությունը եւ ինչպես է պատրաստվում հասնել դրան: Հիշեցնենք, որ մայիսի 2-ից Երեւանում եւ մարզերում ամենօրյա ռեժիմով խաղաղ…
Գրքի մեկնությունՄարգարետ Միտչել, «Քամուց քշվածները»Վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոնի շրջանում եւ Ատլանտա քաղաքում՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի եւ վերակառուցման դարաշրջանում: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո պիտի պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը եւ փորձի գտնել իր երջանկությունը։