Մարգարետ Միտչել, «Քամուց քշվածները», վեպ, թարգմանությունը՝ Անուշ Սեդրակյանի, Նյումեգ, 592 էջ, 2021թ.:
Վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոնի շրջանում եւ Ատլանտա քաղաքում՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի եւ վերակառուցման դարաշրջանում: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո պիտի պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը եւ փորձի գտնել իր երջանկությունը։
Սա Մոխրոտիկի պատմությունն է՝ հակառակ շարադրանքով. հարուստ եւ անհոգ գեղեցկուհին աղքատության ու սովի է մատնվում։ Վեպն անհոգ աղջկա դժվարին հասունացման մասին է։
«Քամուց քշվածները» հայտնի էր ամերիկյան ընթերցողներին հենց սկզբից եւ եղել է ամերիկյան բեսթսելլերում 1936 եւ 1937 թվականներին։ 2014 թվականին Harris poll-ի կողմից ճանաչվել է ամերիկյան ընթերցողների շրջանում երկրորդ սիրելի գիրքը՝ Աստվածաշնչից հետո։ Ավելի քան 30 միլիոն կրկնօրինակ է տպագրվել ամբողջ աշխարհում։
Գրված լինելով ստրկատիրոջ դիտանկյունից՝ «Քամուց քշվածները» հարավային գեղարվեստական երկ է։ Ստրկության եւ աֆրոամերիկացիների նկարագրությունը վիճահարույց էր համարվում հատկապես սերունդների վերափոխումով։ Գիտնականներն ամերիկյան համալսարաններում կատարում էին հղումներ, թարգմանություններ եւ ուսումնասիրություններ իրենց գրական գործերում։ Վեպը դարձավ ամերիկյան մշակույթի մի մասը։
Միտչելը 1937 թվականին գրքի համար ստացել է Պուլիցերյան մրցանակ։ Գրքի հիման վրա 1939 թվականին նկարահանվել է ֆիլմ։ «Քամուց քշվածները» Միտչելի միակ աշխատանքն է, որ տպագրվել է նրա կենդանության օրոք: