#18/2023
13 մայիսի, 2023 թ.
ԽմբագրականՇՈՒՇԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ Է ԵՎ՝ ՀԱՎԵՐԺՈՂ. Րաֆֆի Կ. ՀովհաննիսյանՓա՛ռք նրա ազատագրողներին, շեն-օջախ դարձնողներին, կենսավիշ տվողներին ու պաշտպաններին։
ՎերլուծականՆիկոլն Անդոյի քննիչ հանձնաժողովի հույսին է մնացելՏեւական լռությունից հետո մայիսի 2-ին իր մասին կրկին հիշեցրեց Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, որի գործունեության ժամկետը վեց ամսով երկարաձգելու վերաբերյալ նախագիծն այդ օրը խորհրդարանն ընդունեց պատգամավորների ձայների 59 կողմ, 29 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկու անգամ երկարացվել 6-ական ամսով: Սա երկրորդ երկարացումն է, ինչը նշանակում է, որ հոկտեմբերին հանձնաժողովի վերջնական զեկույցը պետք է արդեն պատրաստ լինի՝ ներկայացվելու ԱԺ…
Ազատ ամբիոնԱրցախն աչքի փո՞ւշ էր…Արցախը հանձնողին հարցնում են Չեխիայի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ հնարավոր համարո՞ւմ է արդյոք Հայաստանում ռազմական տրիբունալը, որով 44-օրյա պատերազմի համար գլխավոր գերագույն հրամանատարը եւ նրա հրամկազմը պատասխանատվություն կրեն։ Պատասխանատվության չենթակվածն ասում է, որ ինքը վաղուց է հայտնել` եթե ժողովուրդը պահանջի, իրեն գնդակահարել, պատի տակ կանգնած է, կարող են գնդակահարել։ Եվ սա ասում է մեկը, ով սեփական ստվերից վախենալով՝ «մարդամեջ» է դուրս գալիս մի քանի տասնյակ թիկնապահներով ու ոստիկաններով շրջապատված։
Շաբաթվա անցուդարձ6-13 մայիսի 2023թ.Մայիսի 9-ը մեր Եռատոնի օրն է, որի երբեմնի պանծանքը, սակայն, արդեն երրորդ տարին՝ չի թեւածում հայոց աշխարհում: Խամրած փառքի ու ջլատված հպարտության զգացողությամբ ժողովուրդը դիմավորեց նաեւ այս տարվա մայիսի 9-ը: Պետության բարձրաստիճան պաշտոնյաները Շուշիի ազատագրման 31-ամյակի օրը չայցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, անգամ հանդես չեկան ավանդական ուղերձով: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ՌԴ նախագահի հրավերով ժամանել էր Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի միջոցառումներին, իսկ մյուս պաշտոնյաները նույն առիթով այցելել էին «Հաղթանակ»…
Գրքի մեկնություն«Շագանակագույն կոստյումով մարդը» Ագաթա Քրիստի1924 թվականին լույս տեսած այս ստեղծագործությունը Քրիստիի վաղ շրջանի լավագույն գործերից է: Արկածների սիրահար Էնն Բեդինգֆելդը՝ մարդաբանության պրոֆեսորի որբացած դուստրը, Լոնդոնի մետրոյում ականատես է դառնում դժբախտ պատահարի: Հունվարյան նույն օրը քաղաքի մեկ այլ հատվածում՝ մեծահարուստ սըր Յուսթաս Փեդլերի առանձնատանը, հայտնաբերվում է ինքնությունը չպարզված մի օտարերկրուհու դի: