Ընթացիկ համար#43/2026
Համար

#19/2018

25 մայիսի, 2018 թ.

ԽմբագրականԱռնետները կան, բայց վազելու տեղ չկաՀայաստանում երկիմաստ, Սահմանադրությամբ չնախատեսված իրավիճակ է ստեղծվել՝ խորհրդարանի մեծամասնությունն ընդդիմություն է, իսկ ամենափոքր խմբակցությունը՝ իշխանություն։ Դա ՀՀԿ-ի վարած քաղաքականության հետեւանքն է։ Խորհրդարանական մեծամասնությունը հանրության շրջանում չի համարվում լեգիտիմ, այսինքն՝ ընտրությունների ինստիտուտն այնքան է բռնաբարվել, որ նրան վերաբերվում են որպես մարմնավաճառի, արդյունքում կառավարությունը, ըստ էության, ձեւավորվել է հանրության ուղղակի միջամտության շնորհիվ։25 մայիսի, 2018 թ.ՎերլուծականՍեփականությունը չի կարող պաշտպանված լինել, եթե հասարակությունը չի ճանաչում դրա օրինականությունըՀայաստանի ժամանակավոր կառավարության ձեւավորման առաջին օրերից երկրում սկսեցին քննարկումներ, առաջին հերթին՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղիներ գտնելու եւ ազատ ընտրությունների անցկացման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ: Պետական բյուջեի հանդեպ նախկին իշխանությունների կատարած լայնածավալ մեքենայությունների մասին աճող տեղեկատվական ալիքը ցնցում առաջացրեց հասարակության բոլոր շերտերում: Քաղաքացիները պարզապես չեն հասկանում, թե ինչպես կարելի է իրավիճակը շտկել պետական կառավարման համակարգում, որը տասնամյակներ շարունակ թաղված է եղել համապարփակ կոռուպցիոն սխեմաներում: Առայժմ նոր կառավարությունը խոստանում է…Մանվել Սարգսյան25 մայիսի, 2018 թ.Ազատ ամբիոնԿրկին դժբախտ պատահար Արցախի Պաշտպանության բանակումՄայիսի 20-ին անհայտ պայմաններում սպանվել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող, 1999թ. ծնված Նորայր Համլետի Գրիգորյանը: Մահը վրա էր հասել մոտավորապես ժամը 11-ին, իսկ դրա պաշտոնական ծանուցումը հնչեցվել էր միայն 12 ժամ անց՝ ժամը 22:54-ին: Եվ կրկին՝ արդեն որերորդ անգամ, նույն ձեւակերպմամբ. «Դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել...»:Կարապետ Կալենչյան25 մայիսի, 2018 թ.Շաբաթվա անցուդարձՄայիսի 19-26Մայիսի 21-ին կառավարության անդամները նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նախագահական նստավայրում իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում տվեցին: Առաջինը երդման խոսքով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետեւ` կառավարության բոլոր անդամները: Երդման տեքստը հետեւյալն էր. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ…25 մայիսի, 2018 թ.Գրքի մեկնություն«Էս ի՞նչ եք անում, տղերք»Հրապարակվել է Վազգեն Սարգսյանի «Էս ի՞նչ եք անում, տղերք» պատմվածքների ու հրապարակախոսական արձակի ժողովածուն: Հեղինակի ողբերգական մահվանից գրեթե 20 տարի անց տպագրված այս ժողովածուն սկսում է «Հացի փորձություն» վիպակից եւ ավարտվում 1999-ի հոկտեմբերին լույս ընծայված «Պատմության սկիզբն ու շարունակությունը» հայտնի հրապարակախոսական հոդվածով:25 մայիսի, 2018 թ.