#19/2026
16 մայիսի, 2026 թ.
ԽմբագրականՃակատագրական սխալԱնհավատալի է, բայց՝ փաստ. հայ ժողովրդի նորօրյա ազգային-ազատագրական պայքարի՝ Արցախյան (Ղարաբաղյան) ազատամարտի ժամանակներից հազիվ 40 տարի անց գտնվել է մի մարդ, ով կասկածի տակ է դնում 1988-ի համահայկական զարթոնքի ու հաղթանակների պանծալի դյուցազներգությունը: Նրա համոզմամբ՝ «Արցախյան շարժումը ճակատագրական սխալ է եղել Հայաստանի համար»։ Եթե նմանօրինակ եզրակացության հանգեր, օրինակ, Ադրբեջանի նախագահը կամ ադրբեջանցի որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ կարելի էր չզարմանալ: Բայց սույն «հանճարեղ» մտքի հեղինակը ոչ այլ ոք է, քան ՀՀ վարչապետի կարգավիճակում երկու ժամկետ պաշտոնավարած եւ երրորդ ժամկետի համար էլ…
ՎերլուծականԵԽ-ն եւ Արցախից բռնատեղահանվածների իրավունքների հարցըԵվրոպացի առաջնորդների՝ Հայաստանում զանգվածային հավաքից եւ այստեղ անցկացված տարբեր միջոցառումներից հետո հայ հանրությունը լի է ենթադրություններով այն մասին, թե ինչ կարող են նշանակել այս աղմկոտ իրադարձությունները: Եվ, ինչպես սպասվում էր, այս կարծիքները հիմնականում սահմանափակվում են երկու հակադիր տեսանկյուններով՝ սկսած Հայաստանի շուրջ միջազգային դավադրությունից մինչեւ մարդկության համար գլոբալ կենտրոն դառնալու համար Հայաստանի ապագայի քաղաքակրթական մոդելները: Ոչ ոք չի համարձակվում իրադարձություններն ընկալել ավելի պարզ ձեւով:
Ազատ ամբիոնԶգուշացեք «տրոյական ձիերից»Դոգ, Գուրգեն Սիմոնյան, Էդմոն Մարուքյան, Հայը… Սրանք մի քանիսն են այն շարքից, որոնք, իբր, Նիկոլի դեմ կոշտ խոսող ընդդիմություն են, բայց իրականում ընդդիմության մեջ խցկված «տրոյական ձիեր» են։
Շաբաթվա անցուդարձ9-16 մայիսի 2026թ.Հաշվետու ժամանակահատվածի ամենակարեւոր իրադարձությունը, բնականաբար, մայիսի 8-ից մեկնարկած եւ մինչեւ հունիսի 5-ը՝ մոտավորապես մեկ ամիս, շարունակվող նախընտրական քարոզարշավն է, որի առաջին շաբաթը թույլ է տալիս սխալվելու չնչին հավանականությամբ գնահատել ԱԺ ընտրություններին մասնակցող առաջատար քաղաքական ուժերի հնարավորությունները: Այսպես, փորձագետների հաշվարկներով՝ խորհրդարան կարող են անցնել 19 կուսակցություն-դաշինքներից 4-5-ը: Մնացյալ 14-15 քաղաքական միավորներն ընդդիմության ձայներ փոշիացնողներն են կամ, այլ կերպ ասած, «յուղ վառողները»:
Գրքի մեկնությունՍեմյուել Բաթլեր «Հայտնի Աստվածը եւ անհայտ Աստվածը»Աստվածաբանական քննախոսություն այս գրքում տեղ է գտել XIX դարավերջի եւ XX դարասկզբի ականավոր մտածող՝ անգլիացի գրող, գեղանկարիչ, թարգմանիչ, վիկտորիական դարաշրջանի գրականության ականավոր ներկայացուցիչ, թեիստական գաղափարների մեծն ջատագով, XX դարի եվրոպական գրականության գաղափարական նախապատրաստողներից ՍԵՄՅՈՒԵԼ ԲԱԹԼԵՐԻ «Հայտնի Աստվածը եւ Անհայտ Աստվածը» գիտական-աստվածաբանական էսսեն: