#2/2017
6 հոկտեմբերի, 2017 թ.
ԽմբագրականԻնքնորոշման դեմ խաղ չկաԱյս տարվա սեպտեմբերի վերջը եւ հոկտեմբերի սկիզբը ալեկոծեցին քաղաքական աշխարհը. Իրաքի Քրդստանը եւ Իսպանիայի Կատալոնիան անցկացրին անկախության հանրաքվեներ: Արագ փոփոխվող աշխարհում եւս մեկ անգամ իրեն զգալ տվեց ինքնորոշում երեւույթը: Եվ ինչպես կարելի էր ակնկալել, ինքնորոշված ազգերի դեմ մեղադրանքներ հորդացին բոլոր կողմերից: Չնայած միջազգային հանրությունը ճանաչում է ինքնորոշման իրավունքը, դրա իրականացման ցանկացած փորձ, որպես կանոն, բախվում է միջազգային համընդհանուր ժխտողականության պատին:
ՎերլուծականՀայկական պետականության խնդիրները. Ո՞ւմ է պատկանում Հայաստանի Հանրապետությունը (մաս 2)Մաս երկրորդ
Ազատ ամբիոնԵվս մեկ անգամ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության մասինԿարո՞ղ ենք հայ-ռուսական հարաբերություններն անվանել ռազմավարական: Դժվար է այս հարցին միանշանակ պատասխանել: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվել են մի շարք միջազգային պայմանագրեր եւ տարբեր ոլորտներում համաձայնեցված իրավական ակտեր: Ստացվում է, որ իրավաբանորեն, այո, ռազմավարական գործընկերություն է: Իրական կյանքում, սակայն, այդպես չէ: Վերցնենք տնտեսությունը, եւ կտեսնենք, որ Հայաստանի բոլոր ռազմավարական օբյեկտները ռուսական ընկերությունների ձեռքում են: Պաշտպանությա՞ն ոլորտը... Խնդրեմ՝ Հայաստանի հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերը դարձյալ տնօրինում է ռուսական կողմը: Թուրքիայի եւ Իրանի…
Շաբաթվա անցուդարձՀոկտեմբերի 1-7
Գրքի մեկնությունՉարենցի ժամանակըԱշոտ Ոսկանյան, Չարենցի ժամանակը, Երեւան, Ակտուալ արվեստ եւ Փրինթինֆո, 2017:
ՀարցազրույցԱշոտ Ոսկանյան. «Եղիշե Չարենցի համար պայծառ գալիքը միշտ էլ հանրային և աշխարհի բախտի հետ շաղկապված գալիք է եղել»։- Պարոն Ոսկանյան, վերջին ժամանակներս Եվրոպայում աճում է ազգային պետությունների վերահաստատման միտումը եւ ապագայում հնարավոր է՝ այդ միտումն էլ ավելի ուժգին դրսեւորվի: Ինչպիսի՞ փուլում է Հայաստանը ազգային ինքնության ընկալման տեսանկյունից եւ ինչքանո՞վ է համընթաց շարժվում Եվրոպայի հետ՝ նաեւ այս վերջին զարգացումների համատեքստում: