#2/2024
20 հունվարի, 2024 թ.
ԽմբագրականԷքսպրեսիոնիզմը եւ ներկայիս ՀայաստանըԺամանակի ոգին եւ հանրության տրամադրություններն արտահայտվում են արվեստի միջոցով: Մինչեւ 18-րդ դարը նկարչության, գրականության ու արվեստի այլ ոլորտներում հիմնական թեմաներն էին Աստվածաշունչը եւ թագավորական, ազնվական ընտանիքների անդամները: Հասարակ մարդը ոչ ոքի չէր հետաքրքրում՝ նա չէր պատմության կերտողը: Դա ամենացայտուն կերպով տեսանելի է իտալական նկարչության մեջ:
ՎերլուծականԵկեղեցի եւ իշխանություն. Փաշինյանը վախենում է եկեղեցու ստվերիցԱրդեն ավելի քան ակնհայտ է, որ գործող իշխանության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ջրերը մեկ առվով չեն գնում: Երկրի երկու կարեւոր հաստատությունների միջեւ անհամերաշխության, երկպառակության որոմը գլուխ էր բարձրացրել դեռ 2018-ի «թավշյա» իշխանափոխությունից հետո, երբ որոշ ժամանակ անց պարզվեց, որ փողոցից եկած ՔՊ-ական «անհայրենիքներն» առաջնային կարգով խոցելիք երեք նշանակետ ունեն՝ եկեղեցի, բանակ, դպրոց: Սրանք պետությունը ներսից թուլացնելու երեք հիմնասյուներն են, որոնց քանդման գործընթացը հետեւողականորեն շարունակվում է մինչեւ օրս:
Ազատ ամբիոնԿրթական չափորոշիչնե՞ր, թե՞ անհարկի ծանրաբեռնվածություն…Քանի ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում վերսկսել են դասերը, հակիրճ կանդրադառնամ կրթության ոլորտին՝ մասնավորապես կրթական նոր չափորոշիչներին։
Շաբաթվա անցուդարձ13-20 հունվարի 2024թ.Հունվարի 16-ին ԱԺ-ն ձայների 61 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց 27 տարին լրացած եւ բանակում չծառայած քաղաքացիներին պատասխանատվությունից ազատելու հնարավորություն տվող մի օրինագիծ, որը հեղինակել էր իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը: Ըստ այդմ՝ զինծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան քաղաքացիները 5 տարվա ազատազրկման փոխարեն կարող են կա՛մ ծառայել բանակում՝ 2 տարվա փոխարեն 2,5 տարի, կա՛մ ազատվել ծառայությունից 15 միլիոն դրամի դիմաց։
Գրքի մեկնությունՋոշ Քաուֆման «Անհատական MBA»Գործարար կառավարման անհատական մագիստրոսական ծրագիր։ Թիվ 1 բիզնես բեսթսելեր։ «Անհատական MBA»-ն միտված է օգնելու սովորել բիզնեսի արվեստը ձեր սեփական ժամանակացույցով: Բիզնես դպրոցում կյանքը գրավ դնելու փոխարեն հնարավոր է հիմնովին բարձրացնել ձեր բիզնես գիտելիքները քիչ ծախսով եւ անձամբ տնօրինելով սեփական ժամանակը՝ առանց դասասենյակ ոտք դնելու: